Հայաստանի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը գրում է․
«Երբ 2022 թվականի փետրվարին Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա, բազմաթիվ հայ կեղծ վերլուծաբաններ կանխագուշակում էին Ռուսաստանի շուտափույթ կործանումը։
Այդ ժամանակ ես նրանց ընդամենը խորհուրդ էի տալիս պատմություն ուսումնասիրել։ Ռուսաստանի վարած պատերազմները մշտապես բարդ ընթացք են ունեցել, սկզբից լավ չեն կռվել, եղել են ծանր շրջաններ իրենց համար, բայց երկար պայքարի արդյունքում, մարդկային ու տարածքային ռեսուրսների օգտագործմամբ, հասել են նրան, որ բոլորը ստիպված կողմ լինեն այդ պատերազմի դադարեցմանը, կամ որ արձանագրվի հակառակորդի պարտությունը։
Պատմություն չիմանալը և որպես հետևանք կատարված սխալ վերլուծությունները բերեցին նաև Լեռնային Ղարաբաղում ունեցած մեր կորուստներին։ Խնդիրը նրանում է, որ կան մարդիկ, որոնք ցանկանում են Ռուսաստանի պարտությունը և իրենց ցանկությունը ներկայացնում են որպես իրողություն։ Ի դեպ, այս շեղումը հոգեբանության մեջ կոչվում է գերերևակայություն (maladaptive daydreaming) և ասում են, նույնիսկ բուժվում է»։
Կարդացեք նաև
հետաքրքիր է մարդ քանի երես ակրող է ունենալ պ-ն Մարուքյան, դուք անի՞սն ունեք։ Եթե սա է ձեր դիրքորոշումը, ապա ինճու եք միանում ALDE-ի հակառուսական հայտարարություններին երբ Բրյուսելում եք։ Հիմա ինչ անենք ձեզ ձայնագրրենք ուղարկենք ALDE-ի քարտուղրություն, որ մյուս անգամ թքեն ձեր երեսի՞ն։ Հիրավի դուք Կոնջոռյանին արժանի քավոր-սանիկ եք, մեկը մեկից անսկզբունքային ու վաճառվող