Դերասան Դմիտրի Խառատյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով պարգևատրվել է Բարեկամության շքանշանով:
Մրցանակը շնորհվում է ազգային մշակույթի և արվեստի զարգացման գործում ներդրած ավանդի, երկարամյա բեղմնավոր գործունեության համար, ասվում է հրապարակված փաստաթղթում։
Իսկ RT-ի և «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին Պուտինը պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշանով ՝ լրագրության զարգացման գործում ունեցած ավանդի համար: