shamshyan.com. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս Կառավարության նիստերից մեկի ժամանակ հայտնել էր, որ իր համբերության բաժակը լցվել է, քանի որ տեղեկացել է, որ մայրաքաղաքում կան «ճռիկ-վռիկ» անողներ, ճանապարհային երթևեկության կանոնները խախտողներ ու դրա դեմ, չգիտես ինչու, արդյունավետ պայքար չի տարվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ դեկտեմբերի 20-ին «Toyota» մակնիշի «006 լլ 55» համարանիշի ավտոմեքենայի վարորդը երթևեկում էր արգելված գոտիով Դավիթ Բեկի փողոցում, մինչդեռ տևական ժամանակ է՝ այդ հատվածը նախատեսված է միայն քաղաքային տրանսպորտի համար:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է ՀՀ կառավարության հաշվեկշռում, և սպասարկում է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին:
Արդյոք ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար վարորդը կենթարկվի վարչական պատասխանատվության, և եթե պարզվի, որ ավտոմեքենայի մեջ է եղել տիկին նախարարը, ապա կարելի է նրան ամենաբարձր տեղից «SMS» ուղարկել:
Կարդացեք նաև