«Մեզ համար մնում է օրակարգը նույնը․ օր առաջ Փաշինյանից ձերբազատումը մեզ համար կարևորագույն խնդիր է, ուստի այլընտրանքի ձևավորումը և այդ այլընտրանքը, որը պետք է փոփոխությունների գործընթաց առաջնորդել՝ համախմբելով հայ ժողովրդին, այս օրակարգը մեր կողմից շարունակվում է»,- Ազգային-Ժողովրդավարական Բևեռի (ԱԺԲ) կենտրոնական գրասենյակում Բևեռի խորհրդի տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ԱԺԲ խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը։
Նա հայտնեց՝ առաջիկա օրերին լծվելու են խորհրդակցությունների միջոցով տարբեր անհատների և շրջանակների միջոցով այլընտրանքային համախումբը ձևավորելուն և նորից առաջին իսկ հարմար առիթով ժողովրդին կոչ անելուն լցնելու հրապարակները․ «Մինչև այն ժամանակը, որ այս պատուհասը կա, որևէ դրական բան սպասելի չէ մեր երկրի համար»։
Ժիրայր Սեֆիլյանն ասաց՝ Բևեռի դիրքորոշումը հստակ է՝ վստահաբար ասել, որ մեր երկրի՝ այս վիճակից դուրս բերելու և առավել ևս ազգային պետության վերածվելու լուծումը ոչ դեպի Թուրքիան է, ոչ էլ դեպի ՌԴ։ Երկուսը մերժելու մեջ է լուծումը»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ