Լրահոս
Օրվա լրահոսը

Viva-ն 14 տարի Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար պետական մրցանակի գլխավոր գործընկերն է

Դեկտեմբեր 20,2024 18:25

Ինչպե՞ս դառնալ IT լուծումներ առաջարկող առաջատար երկիր: Ինչպե՞ս իրազեկել աշխարհին, որ Հայաստանն ունի այդ պոտենցիալը։ Ինչպե՞ս ամրապնդել Հայաստանի տեղը աշխարհի տեխնոլոգիական քարտեզում։ Ինչպե՞ս ստեղծել արտադրողականության հայկական մոդել և բարձրացնել նորարարության տեմպերը երկրում։ Որպես տեխնոլոգիական առաջատար ընկերություն՝ Viva-ն նպաստում է երկրի զարգացմանն այս բոլոր ուղղություններով կանգնելով պետության կողքին: Տեսանյութ

Արդեն 14 տարի անընդմեջ՝ Viva-ն Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար պետական ​​մրցանակի գլխավոր գործընկերն է:

Ընկերության աջակցությամբ՝ պետական մրցանակը ստանալու համար Հայաստան են հրավիրվում ՏՏ ու բարձր տեխնոլոգիաների ոլորտի համաշխարհային առաջատարներ, որոնց հեղինակած լուծումների շնորհիվ գլոբալ տնտեսության մեջ ու մարդկանց կյանքում հսկայական փոփոխություններ են կատարվում: Նախագծի շրջանակում Հայաստան են այցելել այնպիսի գործիչներ, ինչպիսիք են «Intel» /«Ինտել»/ կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն և նախագահ Քրեյգ Ռ. Բարեթը (2010), Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության նախագահ, «Hitachi» /«Հիտաչի»/ ընկերության նախկին գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն (2013), «Open-Root»  /«Օուփեն ռութ»/ կազմակերպության գլխավոր տնօրեն, համացանցի առաջամարտիկներից մեկը՝ Լուի Պուզենը (2016),  «Nest Labs» /«Նեսթ Լաբս» /ընկերության հիմնադիր, «iPod» /«այՓոդ»/ ապրանքանիշի հեղինակ Թոնի Ֆադելը (2017), «Adobe» /«Ադոբի»/ ընկերության նախագահ Շանթանու Նարայենը (2022) և այլոք։

Մրցանակը ստանալու նպատակով վերջերս Հայաստանում էր Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2023 թ․ դափնեկիր, «Infosys» /«Ինֆոսիս»/ ընկերության հիմնադիր Նարայանա Մուրտին, որը հյուրընկալվել էր Viva-ի գրասենյակում՝ համատեղ մամուլի ասուլիսին մասնակցելու նպատակով։

«Ինձ համար մեծ պատիվ է ստանալ Բարձր տեխնոլոգիական ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը և միանալ նախկին դափնեկիրների նշանավոր շարքին, ովքեր նշանակալի ներդրում ունեն տեխնոլոգիական աշխարհում: Այս մրցանակը ընդգծում է նորարարության կենսական դերը առաջընթացի մեջ, և ես ոգևորված եմ Հայաստանի և համաշխարհային տեխնոլոգիական համայնքի միջև պոտենցիալ  համագործակցության հնարավորություններով՝ շարունակելու առաջ մղել այդ ջանքերը»,- իր խոսքում նշել է Նարայանա Մուրտին։

2014 թվականին, Մուրտին CNBC-ի /Սի-Էն-Բի-Սի/ 25 համաշխարհային բիզնես առաջնորդների ցանկում զբաղեցրել է 13-րդ տեղը։ «Fortune» /«Ֆորչյուն»/ ամսագիրը 2012 թվականին նրան ներառել է «Մեր ժամանակների 12 ձեռներեցները» ցուցակում։ 2005 թվականին «The Economist»-ը /«Իքոնոմիսթ» ամսագրի/ Մուրտիին ներառել է «10 ամենաակնածելի համաշխարհային բիզնես առաջնորդները» ցանկում։ 2015 թվականի մարտին, Մուրտին հայտնվել է «The Financial Times»-ի «Տեխնոլոգիական ոլորտի բիզնես առաջնորդների» թոփ 10-ում։

«Առաջին հայացքից` մրցանակը վերաբերում է նեղ մասնագիտական ​​ոլորտին։ Սակայն եթե դիտարկենք այն ավելի լայն համատեքստում՝ պարզ է դառնում, որ մրցանակն ուղղակիորեն կապված է համաշխարհային ասպարեզում մեր երկրի դերի բարձրացման, մրցակցային առավելությունների ամրապնդման, նորարարության խրախուսման և երիտասարդների շրջանում մասնագիտության նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու հետ։ Մրցանակակիրներներին միավորում է նույնը․ նրանցից յուրաքանչյուրն առաջամարտիկ է, որն անցել է իր հաջողության պատմությունը կերտելու բոլորովին նոր, մարդու կողմից դեռ չանցած արահետով: Սա օրինակ է երիտասարդների համար՝ չվախենալու, չվարանելու, սեփական ուղին հարթելու, նորարարության ոլորտում նոր խոսք ասելու համար: Մրցանակը բարձր տեխնոլոգիաների զարգացման ու աճի խթան է՝ ՀՆԱ-ի աճին նպաստելու հսկայական պոտենցիալով», – ասել է Արմեն Ավետիսյանը:

 

Մրցանակաբաշխության կազմկոմիտեի գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանն ասել է. «Պետական և մասնավոր հատվածների համագործակցությամբ իրականացվող այս ծրագիրը չափազանց կարևոր նշանակություն ունի, ինչպես ոլորտում Հայաստանի տեսանելիության և հեղինակության  բարձրացման, այնպես էլ բաձր տեխնոլոգիաների ոլորտում հսկաներին ու հիմնական դերակատարներին Հայաստանի հետ ինտեգրելու իմաստով: Բարձր տեխնոլոգիաների աշխարհում բազմաթիվ խոշոր դերակատարներ կան, սակայն նրանցից քչերն են, որ բացառիկ ներդրումներ են ունեցել մարդկության կյանքի ընթացքը փոխելու առումով: Այս մրցանակաբաշխության տրամաբանությունը կայանում է նման մարդկանց մեծարելը, հրավիրելը մեր երկիր և հաղորդակից դարձնելը մեր տեխնոլոգիական և գիտակրթական հանրությանը»:

«Յուրաքանչյուր տարի անցկացվող այս մրցանակաբաշխությունը, որը Հայաստան է բերում ոլորտի անվանի մարդկանց, որոնք իրենց գործունեությամբ ու աշխատանքով փոխել ու փոխում են աշխարհը, ևս մեկ հաստատումն է մեր նպատակուղղված աշխատանքի՝ դառնալու աշխարհի համար ճանաչելի՝ որպես տեխնոլոգիական նորարարական կենտրոն։ Նարայանա Մուրթիի անցած ճանապարհն օրինակ կարող է լինել շատ-շատ երիտասարդների համար՝ սկսել զրոյից,  ձգտել ու հասնել առավելագույնի սեփական տաղանդի և աշխատասիրության շնորհիվ։ Եվ վստահ եմ, որ այս մրցանակաբաշխության շնորհիվ, Նարայանա Մուրթիի հետ հանդիպումներից հետո, այդ երիտասարդների թիվը մեր երկրում ավելանալու է։ Ոգեշնչվելով նրա խոսքով, հեղինակությամբ ու ձեռքբերումներով մեր երիտասարդությունն, անշուշտ, նոր խոսք և ասելիք  կբերի գիտության ու տեխնոլոգիաների ոլորտ», – նշել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը։

Viva-ն շարունակաբար ձեռք է մեկնում պետությանը՝ մրցանակի գաղափարն իրագործելու հարցում՝ 14 տարիների ընթացքում հատկացնելով 292,2մլն դրամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031