Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Երևանի բնակիչ 34-ամյա և 38-ամյա երկու տղամարդ մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում գտնվող վճարահաշվարկային տերմինալներից, նախապես պատրաստված թղթադրամների միջոցով, տարբեր բանկային հաշիվներին գումար են փոխանցում, որոնք մուտք չեն լինում վճարային տերմինալներում: Պարզվել է, որ նրանք խարդախությամբ դեկտեմբերի 19-ին Աճառյան փողոցում գտնվող տերմինալից՝ 10 հազար, իսկ Թոթովենցի փողոցում գտնվող տերմինալից՝ 100 հազար դրամի փոխանցումներ են կատարել:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 19-ի ժամը 19.55-ին վերոհիշյալ տղամարդիկ Թոթովենցի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և, 34 տարեկանի վարած «ԲՄՎ» մակնիշի մեքենայով հանդերձ, տեղափոխվել են Երևան քաղաքի վարչություն: Մեքենայում եղել են նրանց պատրաստած թղթադրամները: Անձնական խուզարկությամբ 38-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին:
ՀՀ ՆԳՆ ոստիկանություն
Կարդացեք նաև