Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան կարող է շարունակել գազի պարտքի վճարումներ կատարել ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ գտնող «Գազպրոմ» բանկի միջոցով

Դեկտեմբեր 20,2024 17:41

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ermenihaber. Թուրքիան կարող է շարունակել բնական գազի պարտքի վճարումներ կատարել «Գազպրոմ» բանկի միջոցով։ Այս մասին հայտնել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարն ամերիկացի գործընկերների հետ հանդիպումից հետո։

Նշենք, որ ռուսական «Գազպրոմ» բանկը ներառված է ԱՄՆ-ի պատժամիջոցների ցանկում, բայց այդ հարցում Թուրքիային տրվել են արտոնություններ։

Ըստ Բայրաքթարի՝ ԱՄՆ-ի այդ որոշումն ուղղակիորեն կազդի Ռուսաստանի հետ Թուրքիայի բնական գազի առևտրի վրա։ Նա նաև հիշեցրել է, որ նման արտոնություն Թուրքիային տրվել է Իրանի դեմ պատժամիջոցների գործընթացում և եթե նման արտոնություն չտրվի դա կարող է նշանակել, որ պատժամիջոցների թիրախ է նաև Թուրքիան։

Նշենք, որ այս հարցի շուրջ այլընտրանքային լուծումներ գտնելու համար Թուրքիան բանակցություններ է վարել Ռուաստանի հետ և քննարկվել են հնարավոր սցենարները։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել բանկի և նրա վեց օտարերկրյա դուստր ձեռնարկությունների նկատմամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031