Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաղաղությունն այնքան մոտ չէ, որքան միջազգային հանրությանը փորձում է ներշնչել Նիկոլ Վովաևիչին». ադրբեջանցի մեկնաբան

Դեկտեմբեր 20,2024 17:25

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

«Խաղաղությունն, իրականում, այնքան մոտ չէ, որքան միջազգային հանրությանը փորձում է ներշնչել Նիկոլ Վովաևիչին», սա ադրբեջանական քարոզչական հեռուստաընկերության մեկնաբանությունն է Փաշինյանի՝ երեկ հնչեցրած հայտարարություններին։ Մինչ Փաշինյանը ջանք ու եռանդ չի խնայում Ադրբեջանի զավթողական ու ագրեսիվ նպատակները կոծկելու համար, Լեռնային Ղարաբաղի հարցում փաստացի ընդունում է ու պատրաստ է ամրագրել խնդրի «լուծման» ագրեսիվ մեթոդը՝ դրանով իսկ մե՜ծ խնդիրներ ստեղծելով ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի համար, ադրբեջանական կողմը բաց տեքստով ասում է, որ ոչ մի թուղթ չի ստորագրելու․․․

Փաշինյանի «խեղճիզմի», միակողմանի զիջումների, մեր պետական ու անհատական իրավունքներից հրաժարվելու ողջ քաղաքականությունը տապալված է, Ալիևը թուղթ չի ստորագրելու, ավելին՝ նոր պահանջներով է հանդես գալիս։ Սրանք հստակ արձանագրելու փոխարեն ՀՀ իշխանությունները շարունակում են փափուկ բարձ դնել ոչ միայն մեր հանրության, այլև միջազգային գործընկերների գլխի տակ՝ ասելով, որ մոտ են թղթի ստորագրմանը․․․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031