Լրահոս
Օրվա լրահոսը

Ավարտում եմ իմ աշխատանքը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնում. Հովհաննես Հարությունյան

Դեկտեմբեր 20,2024 17:17

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը

Սիրելի հայրենակիցներ, ավարտում եմ իմ աշխատանքը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնում։

Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին վստահության և պետությանը ծառայելու պատվաբեր հնարավորության համար։
Շնորհակալություն եմ հայտնում փոխվարչապետերին, վարչապետի աշխատակազմի և կառավարության մյուս գործընկեր գերատեսչությունների գործընկերներին համատեղ աշխատանքի համար։

Այս ընթացքում կառուցողական և արդյունաբեր աշխատելու հնարավորություն ենք ունեցել Հայաստանի Հանքագործների և մետալուրգների միության և քաղհասարակության մի շարք կազմակերպությունների հետ, որի արդյունքում մշակվել և կյանքի են կոչվել ոլորտը կարգավորող կարևոր որոշումներ։ Մի շարք կարևոր օրենսդրական կարգավորումներ էլ այս պահին մշակված են և շուտով կքննարկվեն օրենսդիրում։

Հաջողություն եմ մաղթում ՏԿԵ նախարարության թիմին՝ նախարար Դավիթ Խուդաթյանի ղեկավարությամբ, մեր պետության զարգացման շարունակականությունն ապահովելու գործում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031