Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի հրամանով Գագիկ Մարկոսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական:
Աշխատանքային գործունեություն
2024 հոկտեմբեր – 2024 դեկտեմբեր – ՀՀ «Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի օգնական,
2022 ապրիլ – 2024 նոյեմբեր – ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի օգնական,
2020 հուլիս – 2021 հոկտեմբեր – ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի տեղակալ,
Կարդացեք նաև
2018 նոյեմբեր – 2020 հուլիս – ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի պետի տեղակալ,
2014 հոկտեմբեր – 2018 նոյեմբեր – ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի տեղակալ,
2014 մայիս – 2014 հունիս – «Ֆինլեգալ Կոնսալտ» ՓԲԸ՝ առաջատար իրավաբան,
2014 հունիս – 2014 հոկտեմբեր – Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի իրավաբան,
Կրթություն
1984 – 1992թթ․ – Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։
1986 – 1988թթ․ ծառայել է ՀՀ ԽՍՀՄ զինված ուժերում:
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
Ամուսնացած է, ունի երեք երեխա: