Համաշխարհային բանկի կողմից հրապարակված Հայաստանի տնտեսական զարգացման ամսական ամփոփագիրն անդրադառնում է հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների տնտեսական դինամիկայի վերլուծությանը
Տնտեսական աճը դադաղեց՝ հոկտեմբերին կազմելով 4․2 տոկոս (տ/տ), հիմնականում պայմանավորված ծառայությունների աճի տեմպի դանդաղմամբ (առանց առևտրի)։
Գնաճը նոյեմբերին բարձրացավ մինչև 1․4 տոկոս (տ/տ), որի շարժիչը սննդամթերքը և ոչ ալկոհոլային խմիչքներն էին ու տրանսպորտը։
Ոսկու և զարդերի վերաարտահանման ցուցանիշը թուլացավ, սակայն շարունակեց պայմանավորել արտահանման աճը։
Կարդացեք նաև
Վարկերի աճը պայմանավորող հիմնական գործոններն էին հիպոթեքային, սպառոռղական վարկերի և շինարարության ոլորտի վարկավորման աճը ։
Պետական ծախսերը հոկտեմբերին ավելի արագ աճեցին, քան եկամուտների հավաքագրումը։
Տնտեսական ակտիվության աճը դանդաղեց և հոկտեմբերին կազմեց 4.2 տոկոս (տ/տ՝ տվյալ ժամանակահատվածը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ)՝ նվազելով սեպտեմբերի 7 տոկոսից (տ/տ) (պատկեր 1)։
Աճը պայմանավորող հիմնական գործոնը ծառայություններն էին (առանց առևտրի), որոնց տեմպը դանդաղեց՝ սեպտեմբերի 11.6 տոկոսից (տ/տ) հոկտեմբերին կազմելով 5.2 տոկոս (տ/տ), հիմնականում հյուրընկալության ծառայությունների տեմպի դանդաղման հաշվին։ Շինարարության և առևտրի ոլորտներում երկնիշ աճը պահպանվեց, յուրաքանչյուրը կազմելով մոտավորապես 14 տոկոս (տ/տ)։ Արդյունաբերության աճի տեմպը հոկտեմբերին բարձրացավ մինչև 5.3 տոկոս (տ/տ)՝ սեպտեմբերի 4.6 տոկոսի դիմաց (տ/տ), գլխավորապես պայմանավորված էլեկտրաէներգիայով և էներգետիկայով (21.8 տոկոս, տ/տ)։ Մշակող արդյունաբերությունն աճեց 6.6 տոկոսով (տ/տ)։ Հանքարդյունաբերության կրճատումը կազմեց 10.1 տոկոս (տ/տ)։ Աճողական կտրվածքով՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվարից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում աճել է 8.1 տոկոսով (տ/տ)։
Զուտ ոչ առևտրային դրամական փոխանցումները հոկտեմբերին նվազեցին 38.5 տոկոսով (ա/ա՝ տվյալ ամիսը՝ նախորդ ամսվա նկատմամբ) (պատկեր 2)։ Բոլոր աղբյուրներից զուտ ներհոսքերը հոկտեմբերին նվազեցին (ա/ա), այդ թվում՝ Ռուսաստանից (38 տոկոսով, ա/ա), Միացյալ Նահանգներից (16.2 տոկոս, ա/ա) և մյուս երկրներից (94 տոկոս, ա/ա)։ Զուտ ներհոսքերը նշանակալիորեն ցածր էին նաև 2023 թ․ հոկտեմբերի համեմատ (41 տոկոսով ցածր, տ/տ)։
Գնաճը բարձրացավ՝ հոկտեմբերի 0.6 տոկոսից (տ/տ) նոյեմբերին կազմելով 1.4 տոկոս (տ/տ) (պատկեր 3)։ Նոյեմբերի բարձրացումը հիմնականում պայմանավորված էր սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների 3.1 տոկոսով բարձր գներով (ա/ա)։ Չնայած բնակարանների վարձակալության գները հոկտեմբերին ՍԳԻ-ում գրեթե չէին բարձրացել, կադաստրային տվյալները ցույց տվեցին, որ բնակարանային գործարքների գները Երևանի կենտրոնում բարձրացել էին 2.4 տոկոսով (տ/տ)․ իսկ գործարքների թիվն ավելացել էր 58.6 տոկոսով (տ/տ)․ ակտիվության մեծացումը պայմանավորված է 2025 թ․ հունվարից Երևանում հիփոթեքային վարկերի տոկոսագումարի չափով եկամտային հարկի վերադարձի ծրագրի ավարտով։
Հոկտեմբերին արտահանումն աճեց 23․1 տոկոսով (տ/տ), ներմուծումը՝ 6․6 տոկոսով։ Արտահանման աճի տեմպը (տ/տ) դանդաղեց՝ սեպտեմբերի 39 տոկոսի համեմատ և շարունակեց պայմանավորված լինել թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի և մետաղների վերաարտահանմամբ։ Արտահանման բոլոր գլխավոր ապրանքախմբերում հոկտեմբերին տ/տ աճ գրանցվեց, բացառությամբ մեքենասարքավորումների (նվազումը 19.8 տոկոս, տ/տ)։ Նշանակալի աճ արձանագրվեց թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի և մետաղների (55.5 տոկոս, տ/տ, չնայած 2024 թ․ մայիսից նկատված՝ աճի տեմպերի շարունակվող դանդաղմանը), տեքստիլի (59.6 տոկոս, տ/տ), հանքանյութերի (32.5 տոկոս, տ/տ) և սննդամթերքի (27.7 տոկոս, տ/տ) ուղղությամբ։ Հաշվի չառնելով թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը՝ ընդհանուր արտահանումն աճել է 9.1 տոկոսով (տ/տ) (պատկեր 4)։ Արտահանման աճողական ցուցանիշը հունվարից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում կրկնապատկվել է, իսկ ներմուծումն աճել է 50 տոկոսով, հանգեցնելով 17.9 տոկոսով (տ/տ) առևտրի պակասուրդի նվազման։
Նոյեմբերին ՀՀ դրամը սկսեց արժեզրկվել ԱՄՆ դոլարի և շարունակեց արժևորվել ռուսական ռուբլու նկատմամբ։ Մինչև նոյեմբերի վերջը ՀՀ դրամը 1.8 տոկոսով (ա/ա) թույլ էր ԱՄՆ դոլարից և 8 տոկոսով ուժեղ ռուսական ռուբլուց։ Միջազգային պահուստները կայուն մնացին՝ նոյեմբերի վերջին կազմելով 3.6 միլիարդ ԱՄՆ դոլար (2.2 ամսվա ներմուծման ծածկույթ)։
Առևտրային բանկերի ավանդներն հոկտեմբերին աճեցին 1․3 տոկոսով (ա/ա), վարկերը՝ 2․2 տոկոսով ՀՀ դրամով արտահայտված միջոցների հաշվին։ 2023 թ․ համեմատ փոխարժեքով ճշտված ավանդներն հոկտեմբերին աճեցին 11 տոկոսով (տ/տ), իսկ վարկերը՝ 23 տոկոսով (տ/տ) (պատկեր 5)։ Աճի երկու երրորդը բաժին է ընկել հիփոթեքային, սպառողական վարկերի և շինարարական վարկավորման աճին։ Ֆինանսական առողջ ցուցանիշները պահպանվել են, ընդ որում կապիտալի համարժեքության հարաբերակցությունը հոկտեմբերին փոքր-ինչ՝ 0․1 տոկոսային կետով բարձրացավ՝ կազմելով 20․5 տոկոս։ Չաշխատող վարկերի ցուցանիշը ցածր է մնացել՝ 1,2 տոկոս, իսկ ըստ ակտիվների եկամտաբերությունը՝ 4,5 տոկոս։
Հոկտեմբերին գրանցվեց բյուջեի 138.5 միլիարդ ՀՀ դրամի (ՀՆԱ 1.34 տոկոսը) պակասուրդ։ Հարկային եկամուտները (այդ թվում՝ հիփոթեքին առնչվող եկամտային հարկը) հոկտեմբերին անվանական արտահայտությամբ ընդլայնվեցին 14.9 տոկոսով (տ/տ), որի կեսից ավելին պայմանավորված էր եկամտային հարկի հավաքագրման ավելի բարձր ցուցանիշով (36.5 տոկոսով բարձրացում)։ ԱԱՀ հավաքագրման աճը համեստ էր՝ 1.8 տոկոս (տ/տ), սեպտեմբերի 3,9 տոկոս (տ/տ), աճից նվազելով։ Ընդհանուր ծախսերն հոկտեմբերին ավելացան 25,4 տոկոսով (տ/տ), հիմնականում պայմանավորված 45.5 տոկոս, տ/տ պետական կառավարման (այդ թվում՝ պարտքի սպասարկման), պաշտպանության (64 տոկոս, տ/տ), և սոցիալական պաշտպանության (6 տոկոս, տ/տ) ուղղությամբ ծախսերի աճով։ Կապիտալ ծախսերը հոկտեմբերին աճեցին 44,4 տոկոսով՝ կապիտալ ծախսերի աճողական ցուցանիշը հասցնելով ՀՆԱ-ի 3․4 տոկոսին՝ կապիտալ ծախսերի տարեկան ծրագրի կեսին։
Բյուջեի պակասուրդի տարեկան ցուցանիշը կազմում է 211.5 միլիարդ ՀՀ դրամ (պատկեր 6), որը կազմում է տարեկան ՀՆԱ-ի 2․1 տոկոսը՝ համեմատած 4,7 տոկոս բյուջեի պակասուրդի տարեկան ծրագրի հետ։
Պատկեր 1. Տնտեսական ակտիվության աճը հոկտեմբերին դանդաղեց (տ/տ) | Պատկեր 2. Ոչ առևտրային դրամական փոխանցումները շարունակեցին նվազել | ||
(Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշ, տ/տ փոփոխություն, %) | (հազար ԱՄՆ դոլար) | ||
Աղբյուրը՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե | Աղբյուրը՝ ՀՀ ԿԲ | ||
Պատկեր 3.Նոյեմբերին գնաճը բարձրացավ | Պատկեր 4. Արտահանման աճը շարունակեց պայմանավորված լինել թանկարժեք քարերի արտահանմամբ | ||
(ՍԳԻ գնաճ, տ/տ փոփոխություն, %) | (միլիարդ ԱՄՆ դոլար) | ||
Աղբյուրը՝ ՀՀ ԿԲ |
Աղբյուրը՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե |
||
Պատկեր 5. Առևտրային բանկերի ավանդների և վարկերի երկնիշ աճը հոկտեմբերին շարունակվեց | Պատկեր 6. Հոկտեմբերին բյուջեում պակասուրդ գրանցվեց | |
(տոկոս, տ/տ, փոխարժեքով ճշտված) | (միլիարդ ՀՀ դրամ) | |
Աղբյուրը՝ ՀՀ ԿԲ | Աղբյուրը՝ Ֆինանսների նախարարություն |
Հայաստանում Համաշխարհային Բանկի գրասենյակ