Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաղեր չենք խաղում». Զելենսկին, ըստ էության, բացառել է ռուսական գազը ադրբեջանականի անվան տակ Եվրոպա առաքելու սխեմաները

Դեկտեմբեր 20,2024 16:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ազատություն». Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հինգշաբթի օրը հայտարարել է, որ թույլ չի տա Ռուսաստանին օգուտ քաղել Ուկրաինայի տարածքով գազի տարանցումից՝ բացառելով նաև այդ գազը ադրբեջանականի անվան տակ Եվրոպա առաքելու առաջարկվող սխեմաները։ Չնայած պատերազմին, Մոսկվան շարունակում է Ուկրաինայով գազ մատակարարել դեպի Եվրոպա՝ 2019 թվականին կնքված պայմանագրի շրջանակներում:

Կիևն արդեն հայտարարել է, որ չի երկարաձգելու այդ համաձայնագիրը, երբ այն ավարտվի 2024 թվականի վերջին։ Բայց քանի որ ԵՄ մի քանի երկրներ դեռ ռուսական գազ են ստանում, վերջին ամիսներին առաջարկներ են ի հայտ եկել նույն ենթակառուցվածքներով Ադրբեջանի կողմից գազի հնարավոր վաճառքի կամ առաքման վերաբերյալ: Առաջարկի համաձայն՝ Բաքուն գազ կգնի Ռուսաստանից, այնուհետև Ուկրաինայի տարածքով կառաքի դեպի Եվրամիություն:

«Մենք խաղեր չենք խաղում: Եթե մի երկիր գազ է ստանում Ռուսաստանից, ապա այն առաքում, դա նույն բանն է»,- ասել է Զելենսկին:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031