Լրահոս
Օրվա լրահոսը

«Բաց ենք համագործակցության համար». ֆինանսական կրթության թեմաներն ընդգրկված են դպրոցական դասագրքերում

Դեկտեմբեր 20,2024 15:42

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ֆինանսական կրթման ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 26-րդ տարեկան ամփոփիչ նիստում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսյա Սվաջյանը ներկայացրել է հանրակրթության բարեփոխումների համատեքստում ֆինանսական գրագիտության բարելավմանն ուղղված ծրագրերը։

«Հանրակրթության նոր չափորոշիչը ներդրվել է արդեն 7 դասարաններում, ըստ այդմ՝ թարմացվել են այդ դասարանների համար դասագրքերը։ Նախարարությունը կարևորում է բովանդակության արդիականությունն ու հարստությունը, բայց միաժամանակ մեծ է այն արդյունավետ դասավանդելու դերը։ Այդ նպատակով մենք բաց ենք համագործակցության համար՝ հարստացնելու վերապատրաստումների նյութերը նաև ֆինանսական կրթության թե՛ բովանդակային, թե՛ մեթոդական մասով»,- ասել է Արաքսիա Սվաջյանը։

Ֆինանսական կրթման ծրագիրն իրականացվում է ՀՀ կենտրանական բանկի հետ համագործակցությամբ և նպատակ ունի բարելավել սովորողների ֆինանսական հմտությունները։

Ներկայացնելով հանրակրթական դասագրքերում ֆինանսական կրթության ներառման արդյունքները՝ շեշտվել է, որ ֆինանսական կրթությունը ընդգրկված է «Ես և շրջակա աշխարհը», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ» և «Հասարակագիտություն» առարկաների 2-11-րդ դասարանների ծրագրերում։ Արդեն իսկ ստեղծվել են ֆինանսական կրթությամբ հարուստ 23 դասագրքեր, գալիք տարում նախատեսվում է շարքը համալրել ևս 12-ով։

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Հասմիկ Ղահրամանյանը նշել է, որ տարին ակտիվ է եղել տարբեր նախաձեռնություններով, և հաջորդ տարի կամփոփվի Ֆինանսական կրթման ծրագրի երկրորդ փուլը, որին կհաջորդեն երրորդ փուլի մեկնարկի աշխատանքները։

Ներկայացվել են տեղեկություններ իրականացված ծրագրերի ընթացքի և արդյունքների վերաբերյալ՝ նշելով, որ վերջին երկու տարիների ընթացքում կյանքի է կոչվել մասշտաբային նախագիծ ֆինանսական գրագիտության բարձրացման նպատակով: Նկարահանվել են ֆինանսական կրթման 140 մեկրոպեանոց ուսուցողական հոլովակներ, և նախագծի հաջորդ փուլում նախատեսվում է հոլովակների տարածում սոցիալական հարթակներում, դրանց հիման վրա առցանց դասընթացների մշակում, ինչպես նաև էլեկտրոնային ուսուցման հարթակի ստեղծում: Նախագծի հետագա զարգացման համար ակնկալվում է նաև գործընկեր կազմակերպությունների աջակցությունը:

Անդրադառնալով 2024թ երկրորդ կիսամյակում իրականացված ֆինանսական կրթման ծրագրերին՝ ընդգծվել է կազմակերպված «Հաշտ ճամբար» նախագիծը, որին մասնակցել են Երևանից և մարզերից անապահով ընտանիքների, զոհված և հաշմանդամ զինծառայողների 980 երեխաներ: Ծրագիրն իրականացվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի և ՀՀ կենտրոնական բանկի համագործակցությամբ: Բացի դրանից՝ օգոստոս-դեկտեմբեր ամիսների ընթացքում տեղի է ունեցել «Քաղաքացի» նախագիծը: Ուսումնական նախագծերի այս ծրագիրն իրականացվել է «Սիվիտաս» ՀԿ-ի հետ համատեղ: Այս տարի նախագիծն իրականացվել է ՀՀ Սյունիքի մարզի 3 տարածաշրջաններում՝ ներգրավելով 22 դպրոցներից 22 ուսուցիչների և 130 աշակերտների:

Հարկ է նշել նաև՝ երկրորդ կիսամյակի ընթացքում իրենց կամավորության հավաստագրերն են ստացել ԿԲ ֆինանսական կրթման թիմին միացած 30 կամավորներ, որոնք ակտիվ մասնակցություն են ունեցել ֆինանսական կրթման նախաձեռնություններում:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031