Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
«Ազատություն. Հարցին, թե ԱՄՆ-ը հիսաթափված չէ՞, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ԱՄՆ ջանքերն արդյունք չեն տվել, ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը պատասխանել է՝ չեն կենտրոնանում հիասթափությունների վրա, այլ պարզապես շարունակում են աշխատել։
«Պետքարտուղար Բլինքենն է ասել՝ ոլորտներ կան որոնք տքնաջան աշխատանք են պահանջում մինչև արդյունքի հասնելը։ Սա շարունակում է կենսական նշանակություն ունեցող ոլորտ մնալ այս վարչակազմի և պետքարտուղարի համար, և մենք կշարունակենք աշխատել մինչև մեր պաշտոնավարման վերջին օրը», – ասել է Պատելը։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: