Shamshyan.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն է զանգահարել Երևանի բնակիչ 47-ամյա Արսեն Թ․-ն, որը ոստիկանության ծառայող է և հայտնել, որ Նոր Արեշ 34 փողոցի, 7/2 տան մոտ սև գույնի «Պրիորայով» և արծաթագույն անհայտ մակնիշի ավտոմեքենայով անձինք կռվում էին միմյանց հետ, հարձակվել են իր վրա և փախել: Նույն օրը ժամը 18։20-ի սահմաններում կրկին ահազանգ է ստացվել, որ «գլխի և դեմքի շրջանի բազմաթիվ վերքեր, գանգուղեղային վնասվածք, աջ ուսահոդի շրջանի վնասվածք, մատերի քերծվածք» ախտորոշմամբ «Թիվ 2» բուժմիավորում բուժօգնության է ընդունվել Երևանի բնակիչ 28-ամյա Արսեն Մ․-ն, որը տեղափոխվել է «Հերացի թիվ 1» հիվանդանոցային համալիր։
Պարզվել է, որ նույն օրը ժամը 16։40-ի սահմաններում Նոր Արեշ 34 փողոցի, 7/3 հասցեի մոտ մի խումբ անձինք անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ ծեծի են ենթարկել Արսեն Մ․-ին, որին միջամտել է Արսեն Թ․-ն` ներկայանալով ոստիկանության ծառայող, սակայն կռվողները, արհամարհելով նրա ծառայողական գործունեությունը, մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված առարկայի գործադրման սպառնալիքով հարձակվել են Արսեն Թ․-ի վրա և փորձել հարվածել, սակայն վերջինս մտել է իր բնակության հասցե, որից հետո նշված անձինք մտել են Ա. Թադևոսյանի բնակարան և հեռացել են։
ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության Երևան քաղաքի քրեական վարչության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված անձինք հանդիսանում են Երևանի բնակիչներ 51-ամյա Ահարոն Մ․-ն, 22-ամյա Մհեր Մ․-ն, 21-ամյա Դավիթ Մ․-ն, 40-ամյա Սամվել Վ․-ն և դեռևս չպարզված անձինք։
Նույն օրը Սամվել Վ․-ն ձերբակալվել է:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: