Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավունքի և արդարադատության եվրոպական կենտրոնը զեկույցով անդրադարձել է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներին

Դեկտեմբեր 20,2024 13:36

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Monumentwatch.  Իրավունքի և արդարադատության եվրոպական կենտրոնը (ECLJ) 2024 թվականի նոյեմբերին հրապարակել է «Մարդու իրավունքները Ադրբեջանում. հայ, ադրբեջանցի և ֆրանսիացի գերիների ողբերգական ճակատագիրը» խորագրով զեկույցը:

Այն արձանագրում է Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներ, ինչպես նաև բարձրաձայնում է Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության համակարգված և դիտավորյալ ոչնչացման մասին։ Զեկույցը լուսաբանում է 120 հազար հայերի բռնի տեղահանությունը իրենց հայրենիքից և արձանագրում Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականությունը։

2023 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած ռազմական ագրեսիայից հետո Ադրբեջանը կիրառեց էթնիկ զտումների քաղաքականությունը Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի) հայերի դեմ, որն ուղեկցվում էր բռնի տեղահանությամբ ու հայկական մշակութային ժառանգությունը ադրբեջանական նարատիվներով փոխարինելով։

Իրավունքի և արդարադատության եվրոպական կենտրոնի զեկույցը մանրամասնորեն փաստում է, թե ինչպես են Ադրբեջանի գործողությունները ոտնահարում միջազգային իրավունքի նորմերն ու պարտավորությունները, այդ թվում՝ մշակութային ժառանգության իրավունքը և հակամարտության գոտում քաղաքացիական ենթակառուցվածքների պաշտպանության սկզբունքները։ Միավորված ազգերի կազմակերպության Միջազգային արդարադատության դատարանը (ICJ) հաստատել է տեղահանված հայերի իրավունքը՝ անվտանգ և անհապաղ վերադառնալու իրենց բնակավայրեր՝ այս իրավունքը կապելով ինքնորոշման սկզբունքի հետ։ Այնուամենայնիվ, Ադրբեջանի վարած քաղաքականությունը կտրուկ հակասում է այդ որոշումներին՝ խոչընդոտելով նրանց վերադարձին և հետևողականորեն ջնջում է հայերի պատմական ներկայության բոլոր հետքերը տարածաշրջանում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031