Լրահոս
Օրվա լրահոսը

Կոսմետոլոգիական կենտրոնի տնօրենը հարվածներ է հասցրել հաճախորդին շրթունքների վիրահատության հետ կապված վիճաբանության ժամանակ. Shamshyan.com

Դեկտեմբեր 20,2024 13:25

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 20-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նոյեմբերի 19-ին «Սյուզան լիպս» կոսմետոլոգիական կենտրոնում անհայտ անձը ծեծի է ենթարկել Երևանի բնակիչ 31-ամյա Լիլիա Ն․-ին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Արդեն ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժին հրավիրված Լիլիա Ն․-ն հայտնել է, որ նոյեմբերի 19-ին Մաշտոցի 6 հասցեում գտնվող նշված կոսմետոլոգիական կենտրոնի տնօրեն Ս․ Վ-ն իր շրթունքների վիրահատության հետ կապված վիճաբանության ժամանակ ձեռքերով և ինչ-որ առարկայով հարվածներ է հասցրել իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, որից հետո իրեն է զանգահարել Ս.Վարդանյանի ընկեր ներկայացած ոմն Աբելը և հնչեցրել է կյանքին և առողջությանը սպառնացող սպառնալիքներ։

Պարզվել է Ս.Վարդանյանը հանդիսանում է Երևանի բնակիչ 26-ամյա Սյուզաննա Վ-ն և ձեռնարկվում են միջոցառումներ Աբելի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031