«Ազատություն». ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի և Հատուկ առաջադրանքների դեպարտամենտի փոխտնօրեն Միրզա Կեզևաձեի նկատմամբ։
ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ պաշտոնյաները ներգրավված են լրագրողների, ընդդիմադիրների և ցուցարարների նկատմամբ բռնաճնշումների մեջ։
«Վրաստանում ընտրություններից հետո Ներքին գործերի նախարարության պաշտոնյաները դաժան բռնաճնշումներ են իրականացրել սեփական ժողովրդի նկատմամբ, այդ թվում՝ լրագրողների վրա կանխամտածված հարձակումներ և բռնություն գործել», – հայտարարել է Ահաբեկչության և ֆինանսական հետախուզության հարցերով ֆինանսների փոխնախարար Բրեդլի Սմիթը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: