ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը լրագրողի այն հարցին, թե ի վերջո ո՞վ էր Մոսկվայի այն ընկերը, որը պետք է գար Երևան, պատասխանել է. «Ես պահի տակ հորինեցի այդ հեքիաթը»:
«ՉԻ». Տնաշեն: Հորինում էիր, գոնե մի քիչ ավելի շքեղ հեքիաթ հորինեիր: Խոսքի՝ ասեիր, որ քեզ զանգել են Մոսկվայի, Փարիզի ու Վաշինգթոնի ընկերներդ, զգուշացրել, որ մանդատդ վայր չդնես:
Ու կստացվեր, որ Երևան պիտի գային ԵԱՀԿ համաընկերները: Այդ ժամանակ Փաշինյանը կարող է և հեռախոսդ կոնսենսուսով քրքրեր:
Վերջում էլ երկնքից երեք խնձոր կընկներ. երկուսը չմաքսազերծված, երրորդից էլ նարկոտիկանման հոտ կգար:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում: