Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր հասկացողությամբ՝ դա ընտանիք չէ, եւ նրանք հետեւում են, հունարեն բառով ասենք, էրոսին. Գրիգորիս քահանա Ներսեսյան. «Հրապարակ»

Դեկտեմբեր 20,2024 11:28

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հրապարակի» զրուցակիցը Թեհրանի ազգային առաջնորդարանի հոգեւոր խորհրդատու Գրիգորիս քահանա Ներսեսյանն է։

– ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս բացահայտեց, որ իր կնոջ հետ դե յուրե ո՛չ ԶԱԳՍ-ով, ո՛չ եկեղեցով ամուսնացած չէ։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը` նկատի առնելով ավանդական ընտանիքի նշանակությունը հայ իրականության մեջ:

– Այսօր եթե հայ ժողովուրդը գոյություն ունի, ի շնորհիվ մեր ավանդական արժեքների է։ Պատմության մեջ, եթե նայում ենք, ընտանիքը կազմում են այրը եւ կինը` եկեղեցու շուքի տակ եւ Աստծո օրհնությամբ։ Աստծո օրհնությամբ իրար միանում են եւ ստեղծում են երկրային դրախտը, ունենում են զավակներ, կատարում են Աստծո պատվիրանը` աճեցեք, բազմացեք եւ երկիրը լցրեք։ Ընտանիքն առանց Աստծո օրհնության, դժբախտաբար, դա հիմա միայն Հայաստանում չէ, ամբողջ աշխարհում այդ բանը տարածված է` անպատասխանատու հարաբերության ներքո ընտանիք կազմում, կոչում են սպիտակ ամուսնություն։ Մեր հասկացողությամբ՝ դա ընտանիք չէ, եւ նրանք հետեւում են, հունարեն բառով ասենք, էրոսին։ Էրոսն այն սերն է, որն անպատասխանատու է, այսինքն՝ այսօր իրար հետ կլինեն, վաղը չունենան` կարող են հեռանալ։ Դա Աստծո համակարգի դեմ դրված մի համակարգ է, որը դեմ է բոլոր մարդկային եւ ազգային արժեքներին։

– Ամենաբարձր մակարդակով ավանդական ընտանիքի դեմ քարոզչության նպատակը ո՞րն է։

– Դրա տակ բան կա թաքնված, վաղը, մյուս օրը ազգը կարող է ոչնչանալ։ Այսօր աշխարհում համամարդկային շատ բաներ կան, օրինակ, համասեռամոլությունը։ Դրա միջոցով զավակ չի ծնվում։ Աստված Ադամ եւ Եվա ստեղծեց, ո՛չ թե Ադամ եւ Ադամ կամ Եվա եւ Եվա։ Չարի նպատակն է, որ մարդկությունը ոչնչանա, ընտանիքի դեմ ուղղված ուղերձները բարի չեն։

Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031