Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆասթ բանկի և Ֆասթ Շիֆթի աջակցությամբ տեղի է ունեցել «Արթուր Գրիգորյան. սիմֆոնիկ մեղեդիներ» համերգի պրեմիերան

Դեկտեմբեր 20,2024 11:13

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ֆասթ բանկի և Ֆասթ Շիֆթի աջակցությամբ Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի է ունեցել «Արթուր Գրիգորյան. սիմֆոնիկ մեղեդիներ» խորագրով համերգի պրեմիերան։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը  ներկայացրել է ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի 16 սիմֆոնիկ ստեղծագործությունները, որոնք կենդանի կատարմամբ հնչեցին առաջին անգամ։ Համերգի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը Սերգեյ Սմբատյանն էր, ստեղծագործությունների մշակումը՝ Մարտին Ուլիխանյանի։

Հայաստանի երգի պետական թատրոնի տնօրեն, Արթուր Գրիգորյանի դուստր Մանե Գրիգորյանը խոստովանել է, որ այս նախագիծն իր կյանքի ամենամեծ նախագիծն է․ «Անչափ շնորհակալ եմ Ֆասթ բանկին և Ֆասթ Շիֆթ ընկերությանը, որոնք մշտապես որակյալ համերգների կողքին են և աջակցում են դասական հետաքրքիր երաժշտական նախագծերին, այդ թվում մեր համերգին։ Սա այն նախագիծն է, որ թողնելու ենք մեզնից հետո հաջորդող սերունդներին: Որովհետև երաժշտությունն ազգություն չի ճանաչում: Սա մեր մեծ  նվերն է աշխարհին: Մենք հույս ունենք, որ Արթուր Գրիգորյանի երաժշտությունը կփոխանցի այն սերն ու բարությունը, որն ուներ կոմպոզիտորը», – ասել է նա:

Ֆասթ բանկը և Ֆասթ Շիֆթ ընկերությունը շարունակելու են մշտադիտարկել Հայաստանի մշակութային խնդիրները և անել առավելագույնը՝ աջակցելու ոլորտի զարգացմանը:

Ֆասթ բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդն այս տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:

Ֆասթ Շիֆթը վճարահաշվարկային ծառայություն է, որի գլխավոր առաքելությունն է ներկայացնել ժամանակակից վճարային այնպիսի գործիքներ, որոնք կառանձնանան իրենց պարզությամբ, հարմարավետությամբ, ապահովությամբ ու հասանելիությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031