Լրահոս
Ոչ ոք չգիտեր…
Օրվա լրահոսը

Միքայել Բադալյան. «Փաշինյանը ժուռնալիստ է, եւ ինքը շատ է վախենում մարդկանցից, ովքեր ունեն այդ նույն ինֆորմացիոն կշիռը». «Հրապարակ»

Դեկտեմբեր 20,2024 10:51

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ռուսաստանցի, ազգությամբ հայ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանին «Զվարթնոց» օդանավակայանից հետ ուղարկեցին՝ ասելով, որ իր մուտքը Հայաստան արգելված է։ Միհրանյանը միակ մարդը չէ, որին արգելել են Հայաստան այցելել։ Զրկվել են Մարգարիտա Սիմոնյանն ու նրա ամուսինը, հայամետ կեցվածքով հայտնի Կոնստանտին Զատուլինը եւ ուրիշներ։

Ժամանակ առաջ լուր կար, որ Փաշինյանը սահմանապահ ծառայություններին արգելել է երկիր թողնել մոտ 40 հոգու, օրերս գրվել էր, որ այդ «սեւ ցուցակը» 550-ից ավելի մարդու անուն է ընդգրկում, որոնց արգելված է Հայաստան այցելել։
Բլոգեր, «Եվրազիա» հիմնադրամի ղեկավար Միքայել (Միկա) Բադալյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ դա սուտ է. «Այդպիսի ցուցակ գոյություն չունի։ Այդ տեղեկությունը դաշտ նետվեց ոչ այնքան մեծ Տելեգրամ ալիքի կողմից, որը գրում է շատ սենսացիաներ, որոնք իրականության հետ աղերս չունեն։ Այդ տեղեկությունը՝ 550 հոգանոց ցուցակի մասին, ես ստուգել եմ թե՛ ՀՀ ԱԳՆ-ի, թե՛ ռուսական ԱԳՆ-ի իմ աղբյուրների միջոցով, եւ ինձ ասացին, որ դա բացարձակ անհեթեթություն է։ Ավելին, եթե սեւ ցուցակ մտցնելու համար ցուցումներ են տրվում, ապա դա դեսպանը չի կարող անել, այլ Հայաստանի ԱԱԾ-ն է անում»։ Բադալյանը նշեց, թե իր համար զարմանալի է, որ հայտնի լրատվամիջոցներ էլ են այդ ինֆորմացիան արտատպել․ «Դե, իսկ Գուրգեն Արսենյանն էլ տարածված այդ տեղեկատվությանն արձագանքեց, մի լավ ծաղրեց, երեւի հենց դրա համար էլ դա տարածվել է»։

«Ի՞նչ ասեմ, իրականում դա ցույց է տալիս հայկական իշխանությունների բացարձակ վախկոտությունն ու չկայացվածությունը, որովհետեւ Անդրանիկ Միհրանյանին Հայաստան մտնել թողնելուց կամ չթողնելուց որեւէ իրական օգուտ իրենք չունեն՝ միայն իրենց են պախարակում»,- ասաց Բադալյանը։ Իսկ Հայաստան մտնել արգելվում է այն մարդկանց, ովքեր որոշակի մեդիառեսուրսների են տիրապետում՝ ասում է Միքայել Բադալյանը։ Մեդիառեսուրսներ ունեցողներն են Մարգարիտա Սիմոնյանն ու Տիգրան Քեոսայանը, Զատուլինը, Արամ Գաբրիելյանովը եւ, իհարկե, Անդրանիկ Միհրանյանը, որը ռուսական ֆեդերալ ալիքների տարբեր քաղաքական հաղորդումների մշտական հյուրն է։

«Պետք է հիշել, որ Փաշինյանը ժուռնալիստ է, եւ ինքը շատ է վախենում մարդկանցից, ովքեր ունեն այդ նույն ինֆորմացիոն կշիռը։ Նա շատ է վախենում աղմուկից եւ նրանցից, ովքեր կարող են իրեն հենց իր դաշտում հաղթել։ Դրա համար էլ նա փակում է նրանց ճանապարհը»,- եզրափակեց Միքայել Բադալյանը։

Հայկա ԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031