Հայաստանյան ներկայիս իշխանությունները 2021 թվականի համապետական ընտրություններին ներկայացրին Կառավարության հնգամյա ծրագիր, որը նախատեսված էր իրականացնել 2021-2026 թվականներին։
Այս ծրագրի կետերից մեկի համաձայն՝ Հայաստանում պետք է կառուցվեր 15 փոքր եւ միջին ջրամբար, սակայն 4 տարվա ընթացքում որեւէ ջրամբարի կառուցման մեկնարկ դեռ չի տրվել։
2023 թվականին ՔՊ-ի համար բաղձալի եւ տենչալի, սակայն անիրականանալի ջրամբարների կառուցման ծրագրում մի բան պարզ դարձավ՝ Հայաստանում ջրամբար նախագծող մեկ ընկերություն կար։
Այս նախագիծը նոր չէ. 2019 թվականին Ջրային տնտեսության կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Միհրան Հովհաննիսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել էր, որ արդեն 22 փոքր ծավալի ջրամբարի կառուցման ծրագիր կա մշակված:
Կարդացեք նաև
22-ը դարձավ 15. «Հայաստանի ամբողջ ջրամբարներում տարեկան կուտակում ենք 1 մլրդ 200 մլն խմ ջուր: Ընդհանուր առմամբ, Հայաստանում մակերեսային հոսող ջրերի ծավալը մոտավոր 7 մլրդ խմ է, որից ոռոգման նպատակով օգտագործվում է 1մլրդ 500-ից 1 մլրդ 800 մլն խորանարդ մետրը: Մնացածը Հայաստանից հոսում է դուրս՝ հարեւան երկրներ: Մենք նախատեսում ենք ավելացնել ջրամբարների թիվը: Ներկայում 22 փոքր ծավալով ջրամբարների ծրագիր կա մշակված»,- ասել էր Միհրան Հովհաննիսյանը:
Իշխանության նպատակն է ջուրն ամբարել Հայաստանի ներսում, սակայն դրա համար չեն կառուցվում միլիոններ արժեցող ջրամբարներ եւ չեն վերանորոգվում ոռոգման ջրի ուղիները, ու արդյունքում Հայաստանն ունենում է ահռելի քանակի ջրային կորուստներ։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։