Լրահոս
Օրվա լրահոսը

Միջնորդության մերժումը իշխանության վերահաստատումն էր առ այն, որ քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին պետք է առավելագույնս զրկել քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունքից». Տիգրան Աբրահամյան

Դեկտեմբեր 19,2024 23:35

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Իշխանությունը նախօրեին մերժեց Արմեն Աշոտյանի փաստաբանական թիմի միջնորդությունը` ՀՀԿ Գործադիր մարմնի անդամների հետ հաղորդակցության հնարավորության ստեղծման վերաբերյալ:

Ու սա այն դեպքում, որ կուսակցության ղեկավար մարմնի որևէ ներկայացուցիչ վերոնշյալ շինծու գործով չի անցնում կամ առնչություն չունի:

Ավելին, ՀՀԿ ԳՄ 4 ներկայացուցիչներ, ովքեր ունեն պատգամավորի կարգավիճակ, Աշոտյանին այցելելու իրավունք ունեն, սակայն, օրինակ, զանգ կատարելու իրավունք չունեն, ինչն այս տեսանկյունից նույնիսկ զավեշտալի է:

Այն, որ Արմենի գործն ամբողջությամբ քաղաքական է` բոլորը գիտեն, նույնիսկ իշխանության ներսում, սակայն այս միջնորդության մերժումը իշխանության վերահաստատումն էր առ այն, որ քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին պետք է առավելագույնս զրկել քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունքից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031