Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ Բրիտանիան Վրաստանի 5 պաշտոնյայի է ներառել պատժամիջոցների ցուցակում

Դեկտեմբեր 19,2024 23:25

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ազատություն». Մեծ Բրիտանիայի իշխանությունները հինգշաբթի օրը հայտարարել են Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիին և չորս այլ պաշտոնյաների պատժամիջոցների ցուցակում ներառելու իրենց որոշման մասին։

«Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել վրացի հինգ պաշտոնյաների դեմ, ովքեր պատասխանատու են Վրաստանում լրագրողների և խաղաղ ցուցարարների վրա հարձակումների համար»,- ասվում է բրիտանական կառավարության մամուլի հաղորդագրության մեջ։

Գոմելաուրիից բացի, պատժամիջոցների են ենթարկվել վերջինիս տեղակալը, Թբիլիսիի ոստիկանապետը, Վրաստանի ՆԳՆ հատուկ հանձնարարությունների դեպարտամենտի տնօրենն ու նրա տեղակալը։ Միացյալ Թագավորության կառավարությունը նշում է, որ Վրաստանի իշխանությունները սկսել են համակարգված ճնշումներ ցուցարարների, քաղաքացիական հասարակության, ԶԼՄ-ների և ընդդիմության նկատմամբ, որոնք պայքարում են «Վրացական երազանքի» հակաեվրոպական որոշումների դեմ։ Համաձայն բրիտանական իշխանությունների հայտարարության՝ պատժամիջոցները ներառում են Մեծ Բրիտանիա մուտքի արգելք և ակտիվների սառեցում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031