Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանն այսօր հյուրընկալել էր ծանրամարտի աշխարհի չեմպիոն Վարազդատ Լալայանին և Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանին ու նրանց մարզիչներին:
Սարիկ Մինասյանը նրանց հյուրընկալելուն պես՝ բացականչեց․ «Մեր պարծանքն եք» ու ներողություն խնդրեց, որ չի կարողացել դիմավորել «Զվարթոնց» օդանանավակայանում, հետևաբար և շատ է ուզել նրանց քաղաքապետարանում մեծարել։
«Ավանդույթ է, որ գյումրեցի սպորտսմենները միշտ պիտի հաղթեն, մեր քաղաքի անունը բարձր պահեն, մենք էլ՝ որպես քաղաքային իշխանություն, միշտ ձեր կողքին պիտի կանգնենք, մարզադպրոցների կարիքները պիտի հոգանք։ Շնորհակալություն ձեր պարգևած ուրախության համար»,-ասաց քաղաքապետի պաշտոնակատարը։
Կարդացեք նաև
Բահրեյնում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում գերծանր քաշայինների պայքարում աշխարհի չեմիպիոնի կոչմանն արժանացած Վարազդատ Լալայանը և թե՛ բրոնզե մեդալի արժանացած Ալեքսանդրա Գրիգորյանը համեստորեն չուզեցին խոսել իրենց հաջողություններից։
Գյումրու քաղաքապետարանի սպորտ բաժնի պետ Մեխակ Ղազարյանը կատակեց, թե «ամենածանր գործը սպորտսմեններին խոսեցնելն է, նրանք ամեն ինչի պատրաստ են, բացի խոսելուց»։
Նրանց փոխարեն սկսեցին խոսել մարզիչները։ Վարազդատ Լալյանի մարզիչը պարծենալով հայտարարեց․ «2024 թվականի աշխարհի ամենաուժեղ մարդը գյումրեցի է»։
Սարիկ Մինասյանն էլ հավելեց․ «Մեր պարծենկոտությունը արդարացված է»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ