Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքը կարող է մտնել դեղատուն, ծախսի 5000 դրամ եւ սարքի այնպիսի մի բան, որ մի շենքից ոչ մի բան չմնա. Արցախի ՊԲ հատուկ հետախուզության նախկին պետ

Դեկտեմբեր 19,2024 19:45

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հյուսիսային տերեւաթափի» գործով մեղադրյալ Սերգեյ Մկրտչյանը ձեզնից երբեւէ ուզե՞լ է այնպիսի ռազմական սարք, միջոց, որի միջոցով հնարավոր էր ոչնչացնել կենդանի ուժ, որեւէ մեքենա, շինություն: Այսօր Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրում «Հյուսիսային տերեւաթափի» գործով նիստի ժամանակ հարցաքննվող վկային   նման հարց ուղղեց մեղադրող Հովակիմյանը:

«Պարոն դատախազ, Սերգեյ Մկրտչյանն իմ ուսուցիչն է, ինքը ինձնից նման բան չի կարող ուզել: Ինքը կարող է մտնել դեղատուն, ծախսի 5000 դրամ եւ սարքի այնպիսի մի բան, որ մի շենքից ոչ մի բան չմնա»,- մեղադրողի հարցին պատասխանեց վկա Դավիթ Գրիգորյանը: Նա ներկայացավ, որ մինչեւ 1994 թվականը եղել է Արցախի ՊԲ հատուկ հետախուզության պետը: Նա ասաց, որ 1994 –ի մայիսի 12-ին դուրս է եկել ծառայությունից, որովհետեւ դեմ է եղել զինադադարի կնքման պայմանագրից:

Վկան հայտնեց՝ քաղաքականությամբ չի զբաղվում ու ծանոթ չէ գործով մեղադրյալ Սերգեյ Մկրտչյանի քաղաքական հայացքներին. «Ես ասում եմ, որ իմ քույրեր, եղբայրները 9 ամիս բլոկադայի մեջ են եղել, ՀՀ –ն որեւէ մի բան չի արել, այդ մարդկանց խաբել է, մենք ընկերներով որոշել ենք, որ բլոկադան բացենք, դե՞մ եք դրան »:

Նիստը նախագահողը հստակեցրեց՝ հենց դրա մասին ենք խոսում, որ Ձեր խոսքից ստացվում է այնպես, որ այսօրվա ՀՀ գործող իշխանության Արցախի հետ կապվա՛ վարվող քաղաքականությանը դեմ եք: Վկան ճշգրտեց. «Ոչ միայն այս իշխանության, այլ Լեւոնից մինչեւ այսօր: Սերժից էլ, Ռոբիկից էլ, Լեւոնից էլ, Նիկոլից էլ, որովհետեւ իրենք են հասցրել այս վիճակին» :

Նիստը նախագահողը հետաքրքրվեց՝ այդ կարծիքի՞ն էր Սերգեյ Մկրտչյանը: Վկան պատասխանեց՝ չգիտի:

Նա հավելեց, որ պետությունը ցանկանում է  մեկուսացնել այն մարդկանց, որոնք կարող են զենքով խնդիրներ լուծել.  «Օրական դիվերսանտներ են անցնում, խնդրում եմ բռնեք իրական դիվերսանտներին»:

Հիշեցնենք, որ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել էր, որ մի խումբ անձինք, ունենալով հակաիշխանական հայացքներ և համաձայն չլինելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից վարած արտաքին և ներքին քաղաքականության հետ, խմբի կազմում, 2023 թվականի մայիսին նպատակադրվել են իրականացնել անձի առողջությանը վնաս պատճառելու, կյանքից զրկելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու և այլ ծանր հետևանքներ առաջացնելու վտանգով զուգորդված պայթյուններ, հանրավտանգ այլ արարքներ, զավթել և պահել շինություններ, հաղորդակցության միջոցներ, այդ կերպ ահաբեկել բնակչությանը, դրա առանձին խմբերին, կազմալուծել հանրային իշխանության մարմինների գործունեությունը, հանրային իշխանության ներկայացուցիչներին, պետական և հանրային ծառայողներին հարկադրել կատարել իրենց պահանջները, այդ թվում՝ դադարեցնել լիազորությունների հետագա իրականացումը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031