Լրահոս
Օրվա լրահոսը

Բաբկեն Թունյան. Սահմանի բացումը մեզ է ձեռնտու, որովհետև դա միայն հայ-թուրքական սահմանի հարցը չէ, դա ընդհանուր տրանսպորտային ուղիների հարցն է. «Ա1+»

Դեկտեմբեր 19,2024 18:04

«Թուրքիայի հետ սահմանի բացման դեպքում Հայաստանն ունի այդ երկրի էքսպանսիայից պաշտպանվելու բոլոր հնարավորությունները։ Տարբեր մեխանիզմներ կան՝ քվոտավորելուց, տարբեր ոլորտներ պաշտպանելուց մինչև մաքսատուրքեր և այլ միջոցներ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով այն մտահոգություններին, թե սահմանի բացումից հետո Թուրքիան կկլանի Հայաստանի տնտեսությունը։

Հակադարձելով այն հայտարարություններին, թե սահմանների բացման արդյունքում Թուրքիան կկլանի մեր երկրի տնտեսությունը, պատգամավորն ասում է՝ այդ դեպքում ամենաշահագրգիռ կողմը պետք է լինի այդ երկիրը և օր առաջ ապաշրջափակի Հայաստանը։

«Բայց մենք ունենք հակառակ իրականությունը։ Սահմանի բացումը մեզ է ձեռնտու, որովհետև դա միայն հայ-թուրքական սահմանի հարցը չէ, դա ընդհանուր տրանսպորտային ուղիների հարցն է։ Եթե դու խոսում ես Խաղաղության խաչմերուկից, խոսում ես, որ Հայաստանը պետք է դառնա տարանցիկ ուղի, ուրեմն հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք ուղղություններով տրանսպորտային ուղիների խնդիրներ չպետք է լինեն»,- հավելեց Բաբկեն Թունյանը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031