ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքին:
Գլխավոր հանձնակատարը կարևորել է Հայաստանում Բելգիայի դեսպանության բացումը՝ շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու առթիվ և մաղթելով հաջողություններ դիվանագիտական առաքելության իրականացման գործում։
Հանդիպմանը Զարեհ Սինանյանը զրուցակցին ներկայացրել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի գործունեության հիմնական ուղղություններն ու ընթացիկ ծրագրերը։
Կողմերն անդրադարձել են Բելգիայի հայ համայնքի հետ համագործակցության հարցերին։ Դեսպան Էրիկ դե Մյունքը, մասնավորապես, նշել է, որ դեսպանության աջակցությամբ հաջորդ տարի նախատեսվում են Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչների այցերը Հայաստան։
Կարդացեք նաև
Զրուցակիցները քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։
ՍՓՅՈՒՌՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ