Ունենք խոցելի խորհրդարանական մշակույթ եւ էթիկա, բայց պետք է անենք առավելագույնը, որ այդ էթիկան հանրության համար դառնա ուսուցողական․ այսօր ԱՊՀ ՄԽՎ ժողովրդավարության զարգացման միջազգային ինստիտուտի երեւանյան մասնաճյուղի կազմակերպած «Խորհրդարանական մշակույթը եւ էթիկան որպես պառլամենտարիզմի զարգացման եւ ամրապնդման գործոններ» խորագրով միջազգային կոնֆերանսի ժամանակ կարծիք հայտնեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը։

Yerevan branch of the International Institute for the Development of Democracy of the IPA CIS organized an international conference entitled ‘Parliamentary Culture and Ethics as Factors for the Development and Strengthening of Parliamentarism’ at the Alexander Hotel of Yerevan, Armenia
«Կոլեկտիվ կառավարման մոդելը հայ մարդու մեջ ամուր է նստած։ Մենք այսօր գտնվում ենք պետական կառավարման խորհրդարանական մոդելի մեջ, որը կարծում եմ հայ մարդու մտածողության խորքից է գալիս եւ հայկական պետականության ամրապնդման լավագույն ճանապարհ կարող է լինել»,- իր ելույթում ասաց ՔՈ-ական պատգամավորը՝ հավելելով, որ պառլամենտարիզմն ու ժողովրդավարությունը սերտորեն կապված են․ հայկական ժողովրդավարությունը երիտասարդ է, բայց շնորհիվ պառլամենտարիզմի՝ լավ հեռանկար կարող ենք ունենալ։
Հայկական պառլամենտարիզմի զարգացման պատմությունը՝ տեսանյութում՝
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ