«Շոկոլադը և սուրճը կթանկանան, քանի որ համաշխարհային շուկայում կակաոն և սուրճը հասել են ռեկորդային գների»,- Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։
Նա նշեց՝ եթե առանցքային հումքը էական թանկացում է ապրում, մենք մնացած պրոդուկտների վրա չենք տեսնում այդ գնաճը, հետևաբար ունենում ենք ցածր որակի ապրանք․ «Այնպես չէ, որ եթե թանկացում կա, միանգամից պետք է վատանանք, քանի որ բաներ կան, որ օբյեկտիվ հիմքեր ունեն»։
Սպանդանոցների խնդրի մասին էլ ասաց․ «Սպանդանոցն էլ ամբողջական համակարգ է, որը սիրողական մակարդակի պատկերացումներով լուծել հնարավոր չէ։ Այստեղ էլ պետք են գերճշգրիտ հաշվարկներ և պրոֆեսիոնալ մոտեցում, ոչ թե ավելի շատ շոու՝ տարեկան մեկ-երկու գործողության ծրագիր։ Մենք պետք է հասկանանք, որ դեկտեմբերին մեր մորթի քանակը, առաջարկն ավելանում է, և բնական է, որ սպանդանոցային հզորությունները չեն բավականացնելու։ Դրա համար պետությունն ինքը պետք է հասկանալով համապատասխան մեխանիզմներ մշակեր, ինչը չի արել»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ