Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ ԿԳՄՍ եւ ԱԳ նախարարությունները չեն պաշտպանում մեր ֆիլմերը ադրբեջանական ոտնձգություններից. Հովհաննես Իշխանյանը մանրամասներ է հայտնում

Դեկտեմբեր 19,2024 16:38

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Տպավորություն է, որ ֆիլմի գրաքննությունը թերեւս մի բան է, այնինչ ֆիլմի գրաքննությունը նույնն է, ինչ հուշարձանի վերացումը: Հուշարձանը դրսում է, նրա հանդիսատեսը դրսում է, ֆիլմը կինոթատրոններում է, եւ եթե կինոթատրոններում ցույց չեն տալիս, նույնպես վերացնում են ստեղծագործողի արտահայտման իրավունքը»,-նշեց վավերագրող ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը՝ հայկական ֆիլմերը ադրբեջանական սպառնալիքների ներքո փառատոններից հանելու թեմայով ասուլիսում:

«Այս տարի աշնանը Ադրբեջանի ճնշումների արդյունքում հայկական 2 ֆիլմ է գրաքննվել՝ Կատյա Սպիվակովայի «Այն ամենն, ինչ ինձ պետք է» (All I Need)՝ խաղարկային եւ Սարին Հայրապետյանի «Տունս քաղցր ա» (My Sweet Land) վավերագրական ֆիլմերը: Առաջինը Մարոկկոյի FINIFA կինոփառատոնից է հանվել, իսկ Սարին Հայրապետյանի ֆիլմը Հորդանանը ներկայացրել էր «Օսկարի»՝ «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում, սակայն հետո հետ է կանչվել:

Այս առիթով Հայաստանի դիվանագիտական հիմնադրամի հետ նամակ ուղղեցինք Արտաքին գործերի եւ ԿԳՄՍ նախարարություններ: Պատասխանն այն էր, որ ռեժիսորներն իրենց չեն դիմել, դրա համար այդ գործով չեն զբաղվել:

Շատ տարօրինակ է նրանց պատասխանը, ենթադրենք, Ադրբեջանը Ստեփանակերտում որոշի «Մենք ենք, մեր սարերը», որ հանրությանը առավել հայտնի է «Տատիկ-պապիկի արձան» անունով, ոչնչացնի: Ինչ է, արձանի լուսահոգի քանդակագործ Սարգիս Բաղդասարյա՞նը պետք է դիմի ԱԳ նախարարություն:

Ամբողջ ադրբեջանական մամուլը, նրանց արտգործնախարարությունը հայկական ֆիլմերի գրաքննության մասին հայտնել են: Եվ սա առաջին դեպքը չէ: Օրինակ, Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասները» ֆիլմը Մոսկվայի միջազգային կինոփառատոնից հանվել է 2020թ հոկտեմբերին: Ընդ որում, այդ ժամանակ Ջիվան Ավետիսյանին աջակցել էին ՀՀ ԱԳ եւ ԿԳՄՍ նախարարությունները: Ադրբեջանը նաեւ կարողացել է Լիտվայի կինոկենտրոնին ճնշել, որ 100 հազար դրամաշնորհը վերադարձնեն: Եղել է դեպք Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմի հետ կապված՝ Պոլսի միջազգային կինոփառատոնում: Թուրքիայի ԱԱԾ-ն ներխուժել էր, փակել է փառատոնը, առգրավել է hard driver-ը, եւ ֆիլմն այդ փառատոնից հանվել էր: Ոտնձգություններ են փորձել իրականացնել նաեւ Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն ֆիլմի դեմ, սակայն հաջողության չեն ասել»,-հավելեց Հովհաննես Իշխանյանը:

Նա նաեւ ընթերցեց նաեւ Կատյա Սպիվակովայի եւ Սարին Հայրապետյանի խոսքը, քանի որ նրանք Հայաստանում չէին գտնվում:

Մանրամասն՝ տեսանյութում.

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031