Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե մարդը ձեռք բերեց սխալ փաթեթ, ինքնարժեքը 300 դրամն էլ կարող է գերազանցել»․ Պիպոյան

Դեկտեմբեր 19,2024 16:29

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Եթե մարդը ձեռք բերեց սխալ փաթեթ, 300 դրամն էլ կարող է գերազանցել»,- Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։

Ըստ նրա՝ ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ պետք է հասնենք մեր քաղաքացիների տուն․ «Պիտի տեղեկացնենք․ մարդիկ չպիտի տրվեն քաղաքային իշխանությունների մանիպուլյացիոն թվերին, որովհետև, եթե մարդը ձեռք բերեց սխալ փաթեթ, ինքնարժեքը 300 դրամն էլ կարող է գերազանցել։ Եթե մարդը, օրինակ, գնել է ամսական փաթեթ, բայց օգտվել է 20-25 անգամ, 25 անգամ 300 դրամ, ստացվում է 7500 դրամ, ինքը վճարում է 8800 դրամ, սա բաժանած 20-ի, ստացվում է 440 դրամ։ Քաղաքային իշխանություններն անգամ վերին շեմ չեն տվել, որ այս հաշվարկից ելնելով՝ մնացածը տեղափոխվի։ Չեն տվել, որովհետև հենց այդ վերին շեմը տան, անուղղակիորեն խոստովանելու են մեկ ուղևորափոխադրման իրական գինը, թե որքան է կազմում մեկ ուղևորափոխադրումը մայրաքաղաքում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031