Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողան. Թուրքիան ավելի մեծ է, քան իր աշխարհագրական սահմանները

Դեկտեմբեր 19,2024 16:34

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ermenihaber. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին՝ նշելով, որ Թուրքիան ավելի մեծ է իր աշխարհագրական սահմաններից, և որ երկրի հորիզոնը չի կարող սահմանափակվել 782 հազար քառակուսի կիլոմետրով:

Նոյեմբերի 27-ին Հայաթ Թահրիր ալ-Շամը, որին Թուրքիան ճանաչում է որպես ահաբեկչական կազմակերպություն, և հարակից զինյալ խմբերը հարձակում սկսեցին Սիրիայի բանակի դեմ, որը դեկտեմբերի 8-ին հանգեցրեց ասադական ռեժիմի տապալմանը:

Էրդողանը վերահաստատել է իր դիրքորոշումը Թուրքիայի ազդեցության ոլորտների վերաբերյալ: Նա նշել է, որ երկիրն այսօր շատ ավելի լավ դիրքում է, քան 2002 թվականին, և որ այդ առաջընթացը պետք է շարունակվի ոչ միայն Թուրքիայի, այլև նրա վրա հույս դրած բոլոր ուժերի համար:

Թուրքիայի նախագահը շեշտել է, որ Սիրիայում և տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները վկայում են Թուրքիայի՝ իր ֆիզիկական սահմաններից դուրս ունեցած ազդեցության մասին:

Էրդողանը քննադատել է նրանց, ովքեր հարցականի տակ են դնում Թուրքիայի ներկայությունը Լիբիայում և Սոմալիում՝ նրանց որակելով որպես նեղ մտահորիզոն ունեցողներ: Նա հայտարարել է, որ կառավարությունը կշարունակի կենտրոնանալ իր նպատակների իրագործման վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031