Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերին աստիճանի ագրեսիվ քաղաքականություն է, որը ունի ապագա»․ Լարիսա Ալավերդյանը՝ 300 հազար ադրբեջանցիների վերադարձի մասին

Դեկտեմբեր 19,2024 16:25

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Այն, ինչ չի անում իշխանությունը, անհրաժեշտ է, որ անի հասարակության գիտակից խավը։ Հայաստանի ակադեմիական հանրությունը պարտքի տակ է իր ժողովրդի հանդեպ, քանի որ այն, ինչ արվում է՝ վտանգ է ամբողջ հայ ժողովրդի համար»,- այս կարծիքին է ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։

Ադրբեջանի նախագահը երեկ հերթական պահանջն է ներկայացրել՝ 300 հազար ադրբեջանցի պետք է վերադառնա Հայաստան եւ բնակություն հաստատի այստեղ։

«Սա վերին աստիճանի ագրեսիվ քաղաքականություն է, որը ունի ապագա։ «Ապագա կա, ապագա» կարգախոսով թուրք-ադրբեջանական շահերն է սպասարկում այս իշխանությունը եւ ոչ մի միլիմետր չի շեղվել այն ծրագրից, ինչի համար իրենց բերել են»,- լրագրողների հետ զրույցում ասաց տիկին Ալավերդյանը՝ ուշադրություն հրավիրելով, որ Ալիեւը խոսում է ոչ միայն վերադարձի, այլ «հայրենիք վերադարձի» մասին։

Ըստ Լարիսա Ալավերդյանի, Ադրբեջանն իր այս ռազմավարությունը մշակում էր դեռ 1960-ականներից սկսած, սա իր համար նորություն չէ, բայց ՀՀ օրվա իշխանության լռությունը նա պերճախոս է համարում։ Թեեւ չի զարմանում, քանի որ ինքը գիտեր թե 2018-ին այս թիմն ինչի համար է եկել։

«Այս մի քանի տարիների ընթացքում ինչ որ տեղի է ունենում մեր տարածաշրջանում, պայմանավորվածությունների արդյունք է՝ Թուրքիա-Ադրբեջան-ՀՀ իշխանություն։ Պայմանավորվածությունները ուղղակի կյանքի են կոչվում»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ ՀՀ առաջին նախագահն էլ էր այն կարծիքին, որ Արցախը հանձնելով՝ մնացյալ հարցերը կարգավորում կստանան, իսկ ՀՀ գործող իշխանությունը ոչ միայն Արցախը, այլ նաեւ Հայաստանն է հանձնում։ Լարիսա Ալավերդյանի կարծիքով, Լեւոն Տեր-Պետրոսյանը մոլորության մեջ էր՝ այդպես կարծելով, իսկ ՀՀ գործող իշխանությունը համոզմունքով է անում ամենը։

«Ես Եվրոպայից ոչինչ չեմ սպասում, Քրեական դատարանով պետք է հարցերը լուծենք եւ տվյալ դեպքում ոչ թե դատվելու է Ադրբեջանը, այլ Ադրբեջանի գործող իշխանությունը»,- հավելեց Լարիսա Ալավերդյանը՝ ասելով, որ այս առումով իր մոտեցումները համընկնում են միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի մոտեցումների հետ․ անհրաժեշտ են մասսայական դիմումներ միջազգային քրեական դատարանի գործող դատախազին, այն մասին, որ Ադրբեջանի քաղաքականությունն ու գործողությունները ցեղասպանական բնույթ ունեն։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031