«Հավաստիացնում եմ՝ 144 դրամ միջին գին որևէ մոդելավորմամբ չի ստացվել»,- Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։
Խոսելով իշխանությունների հիմնավորումների մասին՝ նա ասաց․ «Կարող ենք քվանտից խոսել, ավելի բարդ անուններ տալ, Լոնդոնի, Քեմբրիջի կամ այլ տեղի անուն, ու ոչ մի հիմնավորում չբերելը բուհերի անուններով հիմնավորել, բայց չի կարող միջին գինը լինել 144 դրամ։ 90 րոպե ասվածը իրականում մեկ տոմսն է։ Մարդը նստեց տրանսպորտ, գնաց մի տեղ, մինչև հասնի, կտևի 30-40 րոպե, հետո մինչև հետ գա, 90 րոպեի մեջ չի տեղավորվի։ Այսինքն՝ մեկ ուղղությունը դառնալու է 150, լինելու է 300 դրամ մեկ տոմսի գինը։ Ու նման փաթեթների վրա որևէ զեղչ չկա։ Զեղչերը ամսական փաթեթների վրա են։ Եթե մարդն օգտվում է ամսվա մեջ 44 անգամից պակաս, նրա համար 200 դրամից բարձր է լինելու ամսական փաթեթը։ Փաթեթը 30 օրվա համար է, բայց մենք անգամ աշխատանքային օրերին ունենալու են 20-21 օր, շատ դեպքերում ունենալու ենք 40 ուղևորափոխադրում։ Տարեկան փաթեթն էժանանալու է 16,5-17 տոկոս։ Բայց եթե նայեք՝ օրինակ՝ Վրաստանում ամսական տարեկան փաթեթի մեջ ինչքան է տարբերությունը, ապա այնտեղ մոտ 50 տոկոս, ուստի շատ ավելի ձեռնտու է ամսական փաթեթը, քան տարեկանը։ Դրա համար որն է ճիշտ այս դեպքերում՝ դիտարկել ամսական տասը ուղևորափոխադրում փաթեթը, որ դրանից մատչելի այլևս չկա, արժեքը՝ 220 դրամ։ Նշանակում է 220 դրամ մեկ ուղևորության համար»։
Հարցին՝ ի՞նչ է Ձեզ թվում՝ մինչև հունվարի 1 պատրաստ կլինե՞ն, Բաբկեն Պիպոյանը պատասխանեց․ «Հիմա չեմ ուզում ասել․ հունվարի 1-ին հաշված օրեր են մնացել։ Կգա, կտեսնենք։ Ներքին վստահություն ունեմ, որ եթե պատրաստ չլինեն, կսարքեն հունվարի 15 կամ փետրվարի 1 ու չեն ասի, որ իրենց անպատրաստության պատճառով են անում, այլ կասեն՝ տեսանք, որ արժի 300-ի վրա զեղչ դնել, հեսա վերջնական փաթեթները կբերենք։ Քաղաքական ուժերն իրավունք չունեն քաղաքային իշխանություններին թույլ տալ սուբսիդավորել կարծես հոր դուքյանում, այլ այնքան, որքան բաց կառաջանա իրական ինքնարժեքի պարագայում»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ