Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին կալանքից ազատվել է. հայտնում է նրա շահերի պաշտպան Վահագն Քեշիշյանը։
«Սյունիքի մարզի դատարանի դատավոր Վ. Մելքոնյանի որոշմամբ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխվեց այլընտրանքային խափանման միջոցով»,- ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է Քեշիշյանը:
Հիշեցնենք՝ Տիգրան Խաչատրյանը մեղադրվում է խուլիգանություն կատարելու և խուլիգանական դրդումներով մեկ անձի մարմնական վնասվածք հասցնելու մեջ։
Կարդացեք նաև