«Պարոն Մուրադյանն աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց Շիրակի նորանշանակ մարզպետ Դավիթ Առուշանյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ աշխատանքից ազատվեց նախկին մարզպետ Մուշեղ Մուրադյանը։
Հարցին, թե ինչո՞ւ հանրությունը տեղյակ չի լինում պաշտոնանկությունների պատճառների մասին, Առուշանյանը պատասխանեց․ «Մենք միշտ հաշվետու ենք հանրությանը։ Պարոն Մուրադյանն իր դիմումի համաձայն է դուրս եկել աշխատանքից, ինքը պետք է մեկնաբանի, գուցե անձնական հարցեր կան։ Եթե կառավարությունն ինքը ազատեր, գուցե ձեր հարցադրումը ճիշտ լիներ, կառավարությունը պետք է մեկնաբանություն տար»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նա անդրադարձավ նաեւ հարցին, որ Գյումրիում նախնական ընտրությունների արդյունքում համայնքի ղեկավար ընտրվեց ոչ ՔՊ-ական, ՔՊ-ի վարկանիշը անկո՞ւմ է ապրել․ «Գյումրիում ՔՊ-ն վարկանիշի խնդիր չունի։ Այստեղ տարանջատում դնել կուսակցական, անկուսակցական, այդ ամբողջ պրոցեսը կազմակերպել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, եւ այնտեղ օտարներ չկային»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ