Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ադրբեջանական դիվանագիտական միջամտություններով հայկական ֆիլմերը դուրս են բերվում կինոփառատոններից. Մենուա Սողոմոնյան

Դեկտեմբեր 19,2024 15:44

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այս տարի աշնանը Ադրբեջանի ճնշումների արդյունքում հայկական երկու ֆիլմ է գրաքննվել՝ Կատյա Սպիվակովայի «Այն ամենն, ինչ ինձ պետք է» (All I Need)՝ խաղարկային եւ Սարին Հայրապետյանի «Տունս քաղցր ա» (My Sweet Land) վավերագրական ֆիլմերը: Հայկական ֆիլմերի հանդեպ ոտնձգությունները շարունակվում են, դրա համար էլ հայկական ֆիլմերը պաշտպանելու գործընթաց է սկսվել մի քանի նախաձեռնությունների կողմից:

«Այս ասուլիսը վերաբերվում է միջազգային կինոփառատոններին ներկայացվող հայկական ֆիլմերի հանդեպ ադրբեջանական պետական մեքենայի ոտնձգություններին, եւ այդ ոտնձգությունների պարագայում՝ Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների տոտալ անգործությանը»,-Շառլ Ազնավուրի հրապարակում հրավիրված ասուլիսում ասաց «Հայաքվեի» նախաձեռնող խմբի անդամ Մենուա Սողոմոնյանը:

Նրա խոսքով. «Տարբեր երկրներում միջազգային կինոփառատոններին ներկայացվող հայկական ֆիլմերը, մանավանդ նրանք, որոնց մեջ կա ազգային բովանդակություն, հայկական օրակարգ, Արցախի հետ որեւէ առնչություն, հետեւողականորեն ադրբեջանական դիվանագիտական միջամտություններով դուրս են բերվում կամ հանվում են կինոփառատոնների օրակարգից: Իսկ երբ համապատասխան հարցով դիմում ենք ներկայացնում պատկան մարմիններին, մասնավորապես ԱԳ նախարարությանը, ԿԳՄՍ նախարարությանը, որոնք ի պաշտոնե, իրենց կանոնադրության, գերատեսչական շահերի բերումով պետք է միջամտեին այդ գործընթացներին եւ պաշտպանեին հայկական ֆիլմերը ադրբեջանական ոտնձգություններից, զանազան պատճառաբանություններ են բերում՝ ասելով, որ ոչինչ չեն կարող անել:

Իսկ մեր գնահատականը հետեւյալն է՝ սա եւս մեկ դրսեւորում է հանրային կյանքում պետության չգոյության, իր քաղաքացիների, իր իրավաբանական անձանց իրավունքների եւ շահերի միտումնավոր չպաշտպանություն: Այնպես չէ, որ պետությունը տեղեկություն չուներ այս ամենի վերաբերյալ…»:

Հավելենք, որ հայկական ֆիլմերը Ադրբեջանի սպառնալիքների պատճառով փառատոներից հանելու, Օսկարից հետ կանչելու թեմայով ասուլիսը նախաձեռնել էին «Հայաքվե» քաղաքացիական միավորումը, Հայաստանի դիվանագիտական հիմնադրամը, «Պլատֆորմ Դոկ» վավերագրական ֆիլմերի հարթակը եւ «Ակն ընդ ական» համայնքը:

Մանրամասն՝ տեսանյութում.

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031