Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք համաձայն չենք ՊՎԾ հայտնաբերած խախտումների հետ, գործն ուղարկվել է դատախազություն, սպասում ենք»․ Կոտայքի մարզպետ

Դեկտեմբեր 19,2024 15:31

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կառավարության այսօրվա նիստից հետո Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Կոտայքի մարզում ՊՎԾ իրականացրած ուսումնասիրություններին։

Հիշեցնենք, որ այդ ուսումնասիրությունների արդյունքում Կոտայքի մարզպետի աշխատակազմում արձանագրվել են շուրջ 1.07 մլրդ ՀՀ դրամի, իսկ Լոռու մարզպետի աշխատակազմում՝ շուրջ 600 մլն ՀՀ դրամի առերևույթ խախտումներ եւ անհամապատասխանություններ։

«Չարաշահում բառը ճիշտ չեք ասում, անճշտություններ են։ ՊՎԾ-ն հայտարարություն է տարածել, որ խախտումներ կան Կոտայքի մարզպետի աշխատակազմում՝ 1.07 մլրդ դրամի։ Մենք մեր պարզաբանումները տվել ենք, մենք համաձայն չենք այդ խախտումների հետ։ Հիմա գործն ուղարկվել է դատախազություն, սպասում ենք։ Դա չարաշահում չէ, ես վստահ եմ նաեւ, որ խախտումներ էլ չեն, քանի որ գործը գնացել է դատախազություն, ես ձեզ խնդում եմ՝ դուք էլ հետեւեք այդ իրադարձություններին, հասկանանք՝ արդյոք կան այդ խախտումները, թե՞ ոչ»,- ասաց մարզպետը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031