Սպուտնիկ Արմենիա. Աբխազիայի խորհրդարանի մոտ այսօր տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով 2 պատգամավոր վիրավորվել է, նրանցից մեկը ստացած վնասվածքներից մահացել է։
Կան Կվարչիան և Վախթանգ Գոլանձիան վիրավորվել են։ Երկուսն էլ հոսպիտալացվել են Հանրապետական հիվանդանոց, սակայն Գոլանձիայի կյանքը փրկել չի հաջողվել, SputnikAbkhazia-ին հայտնել են հանրապետության առողջապահության նախարարությունից:
Աբխազիայի խորհրդարանի պատգամավորին, նախնական տվյալներով, սպանել է մեկ այլ պատգամավոր` Ադգուր Խարազիան:
Այսօր խորհրդարանում քննարկվել է մայնինգն արգելելու մասին նախագիծը։ Քննարկման ժամանակ Ադգուր Խարազիան և Կան Կվարչիան վիճաբանության մեջ են մտել, Ադգուրը հանել է զենքը և սկսել կրակել Կանի վրա։ Մահացած Վախթանգ Գոլանձիան փորձել է բաժանել նրանց։ Խարազիան դեպքի վայրից փախուստի է դիմել։