Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն ասել էր․ «Մեր բոլոր համայնքների ղեկավարներին այդ ուղերձները պետք է տալ, որ ծառայողական ավտոմեքենաների գծով այն որոշումը, որը մենք կայացրել ենք, այդ որոշումը շարունակում է մնալ ուժի մեջ։ Եվ այն սկզբունքը, որը ես առաջադրել եմ, բոլոր համայնքներում պետք է կիրառվի։ Այն համայնքները, որոնք չեն ուզենա կատարել՝ դրան համապատասխան հետեւանք կլինի։ Այսինքն՝ սուբվենցիոն ծրագրերի եւ այլ ծրագրերի սահմանափակումներ կլինեն։ Այդ պարագայում համայնքների ղեկավարները թող իրենց համայնքների բնակիչների հետ պարզաբանեն այդ հարցը»։
Մանրամասները՝ տեսանյութում
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին կառավարության նիստից հետո լրագրողները հարցրին՝ նորմա՞լ է, որ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը սպառնում է համայնքապետերին՝ նվազեցնել ծառայողական ավտոմեքենաների թիվը, հակառակ դեպքում կզրկվեն սուբվենցիաներից։
Կարդացեք նաև
«Ես այդ նույն կառավարության նիստին էի եւ որեւէ սպառնալիք կամ որեւէ նման երանգ բացարձակ չկար։ Վարչապետը ներկայացրեց պետական քաղաքականությունը, որն համայնքները պետք է շատ խնայողաբար լինեն բյուջետային միջոցների հանդեպ, նույն տրամաբանությամբ կառավարությունը պետք է լինի խնայող եւ բյուջետային միջոցները ծախսի ըստ խիստ անհրաժեշտ կարիքները բավարարելու համար։ Ո՞րն էր այստեղ սպառնալիքը»,- ասաց Անահիտ Ավանեսյանը։
Նախարարն անդրադարձավ նաեւ իր ղեկավարած գերատեսչությունում ծառայողական ավտոմեքենաների կրճատման հարցին։
Մանրամասները տեսանյութում՝
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ