Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարծում եմ՝ նորմալ է, որ վարչապետը կարող է որոշել՝ պաշտոնյային ազատեմ. ի՞նչ էական է՝ սմս-ով, գրավոր խոսքով, թե՞ բանավոր ծանուցմամբ»․ Սրբուհի Գալյան

Դեկտեմբեր 19,2024 14:27

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Այդ հարցերի հետ կապված վարչապետը հստակ պատասխան տվել է»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով հարցին, թե նորմա՞լ է, որ երկրի վարչապետը սմս հաղորդագրության միջոցով պաշտոնյաներ է ազատում աշխատանքից։

Հարցին, կարո՞ղ է իրեն էլ սմս-ով խնդրի հեռանալ, Սրբուհի Գալյանը պատասխանեց․ «Գուցեեւ։ Ես այս հարցերի վերաբերյալ պատասխաններ տվել եմ, բայց քանի որ եւս մեկ անգամ եք ինձ այդ հարցը տալիս, նորից կասեմ, որ ես կաբինետի անդամ եմ, կառավարության անդամ եմ եւ կարծում եմ, որ նորմալ է, որ վարչապետը կարող է որոշել։ Ի՞նչ էական է՝ սմս-ով, գրավոր խոսքով, բանավոր ծանուցմամբ»։

Սրբուհի Գալյանն անդրադարձավ նաեւ իր կողմից կատարվող կադրային փոփոխություններին։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Եվ սա է արդարադատության նախարարը, որը պետք է երկրի արդարադատությունը համակարգի: Իր ասածը չգիտեմ թե ինչ անվանեմ՝ քծնանքային հպատակություն իրեն նախարար նշանակողի՞ն, թե՞ պաշտոնյայի հպատակության իրավական մեկնաբանություն:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031