«Նախորդ շաբաթ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ՀՀ պետական բյուջե է փոխանցել 33 մլրդ 249 մլն դրամ՝ որպես Հայաստանի Հանրապետության շահաբաժին։ Սա, կարծում եմ, մի իրադարձություն է, որն արժե ընդգծել, որովհետեւ նման բան ավելի քան 20 տարի տեղի չի ունեցել ՀՀ-ում»,- կառավարության այսօրվա նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ այս թիվը չի ներառում վճարած հարկերը։ «Այս տարի արդեն 73 մլրդ 800 մլն դրամ հարկ է վճարել։ Եվ սա նույնպես շատ մեծ թիվ է նախորդ շրջանում մեկ տարվա վճարած հարկերի համեմատությամբ։ Ստացվում է, որ այս տարվա 11 ամիսների տվյալով՝ պետական բյուջեն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից 107 մլրդ դրամի մուտք է ունեցել»,- ասաց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ