Լրահոս
Օրվա լրահոսը

Առկախել տրանսպորտի թանկացման որոշումը և պատվիրել մասնագիտական անկախ փորձաքննություն. ՀայաՔվե

Դեկտեմբեր 19,2024 14:04

Պահանջում ենք առկախել տրանսպորտի թանկացման որոշումը և պատվիրել մասնագիտական անկախ փորձաքննություն

ՀՀ-ում գործող վարչախմբի հակաժողովրդական քաղաքականությունը շարունակվում է՝ ընդգրկելով սոցիալական նորանոր խմբեր և ոլորտներ։ 2025 թվականի հունվարի 1-ից Երևանի քաղաքապետարանը փորձելու է էապես թանկացնել քաղաքային տրանսպորտի վարձավճարները, ինչն էլ վատթարացնելու է երևանցիների սոցիալական վիճակը՝ փոխարենը լցնելով իշխանավորների գրպանները։

Բացարձակ անհիմն, փորձաքննություն չանցած, թանկացման հակասոցիալական այս որոշումը բողոքի լայն ալիք է առաջ բերել մայրաքաղաքի բնակչության շրջանում։ Հազարավոր քաղաքացիներ իրենց մտահոգություններն են փոխանցել նաև«ՀայաՔվե» միավորմանը՝ խնդրելով միջամտել՝ կասեցնելու այս վիճահարույց որոշման կիրարկումը։

Առաջնորդվելով Երևանի հարյուր հազարավոր քաղաքացիների օրինական շահերով` հայտարարում ենք՝

  • «ՀայաՔվե» միավորումը դեմ է մայրաքաղաքում հանրային տրանսպորտի ուղեվարձի կտրուկ թանկացմանը։ Մենք ելնում ենք այն պարզ իրողությունից, որ աշխարհի բազմաթիվ խոշոր քաղաքներում հանրային տրանսպորտը դոտացիոն է և մասամբ կամ ամբողջովին սուբսիդավորվում է պետության/համայնքի կողմից։ Մեր կատարած հետազոտությունները նաև ցույց են տալիս, որ նախատեսված թանկացումներից հետո Երևանում հանրային տրանսպորտի ուղեվճարները կլինեն ամենաբարձրը տարածաշրջանում, ինչը որևէ կերպ հիմնավորված չէ բնակիչների փաստացի գնողունակությամբ։
  • Հաշվի առնելով վերոնշյալը՝ Երևանի քաղաքային իշխանություններից պահանջում ենք առկախել այդ վիճելի որոշման կիրարկումը առնվազն մեկ տարով և պատվիրել մասնագիտական անկախ փորձաքննություն՝ ստեղծված իրավիճակը խորքային վերլուծելու և տնտեսապես ու սոցիալապես հիմնավորված լուծումներ առաջադրելու նպատակով։
  • Այս վիճահարույց որոշման կիրարկման դեպքում օրենքով նախատեսված սահմաններում կգործադրենք բոլոր հնարավոր միջոցները՝ այն չեղարկելու նպատակով։

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031