Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Բանակի ընկալումը պետք է կերպափոխվի, բանակը խաղաղության օրակարգի տրամաբանության մեջ պետք է տեղավորվի»․ Փաշինյան

Դեկտեմբեր 19,2024 13:53

«Վերջերս Անվտանգության խորհրդի նիստում մենք քննարկեցինք եւ հավանություն տվեցինք բանակի կերպափոխման հայեցակարգին։ Կարծում եմ, որ, ընդհանուր առմամբ, պետք է կերպափոխվի ոչ միայն բանակը, այլեւ հանրության վերաբերմունքը բանակի նկատմամբ»,- կառավարության այսօրվա նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ խոսույթն իրականությունից շատ դեպքերում կտրված է։ «Կարծում եմ՝ բանակի ընկալումը շատ կողմերով ու շատ տեղերով պետք է կերպափոխվի, այդ թվում՝ բանակի ֆունկցիոնալ նշանակության առումով։ Եվ բանակը պետք է հստակ մեր քաղաքական եւ ռազմավարական ընկալումների շրջանակում տեղավորվի, այդ թվում՝ տարածաշրջանային իրադրության, այդ թվում՝ խաղաղության օրակարգի տրամաբանության մեջ պետք է տեղավորվի։ Մենք հստակ ասել ենք, որ ՀՀ միակ խնդիրը ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականության պահպանումն է, իհարկե, նաեւ հարակից որոշակի իրադրության մեկնաբանություններով»,- հավելեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031