Ermenihaber. Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Եգիպտոսում մասնակցել D-8-ի նախարարների խորհրդի նիստին։ Ֆիդանն անդրադարձել է իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը և Գազայում տիրող իրավիճակին։
«Մենք պետք է համերաշխություն դրսևորենք տարածաշրջանի երկրների, հատկապես D-8-ի երկու անդամների՝ Եգիպտոսի և Իրանի նկատմամբ Իսրայելի ագրեսիվ վերաբերմունքի դեմ։ Որպես D-8, մենք դեռ հետ ենք մնում մեր իրական ներուժը բացահայտելու հարցում: Մեր երիտասարդ բնակչությունն այս հարցում կարևոր դեր ունի»,-նշել է արտգործնախարարը։
Ըստ Ֆիդանի՝ D-8-ի իրական ներուժը բացահայտելու համար բոլոր անդամները պետք է համակարգված ջանքեր գործադրեն համագործակցությունը մեծացնելու համար։
Անդրադառնալով նաև D-8-ին Ադրբեջանի անդամակցության հարցին՝ Ֆիդանը մասնավորապես նշել է․ «Ադրբեջանի անդամակցությանը լիարժեք աջակցում ենք և հավատում ենք, որ խորհուրդը վաղվա գագաթնաժողովում կառաջարկի վավերացնել այն»։
Կարդացեք նաև
Նշենք, որ D-8 տնտեսական համագործակցության կազմակերպությունը հիմնադրվել է 1997-ին։ Դրան անդամակցում են Բանգլադեշը, Եգիպտոսը, Ինդոնեզիան, Իրանը, Մալայզիան, Նիգերիան, Պակիստանը և Թուրքիան։