Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ժամկետային զինվորական ծառայությունից խուսափած անձի վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան

Դեկտեմբեր 19,2024 12:38
zorakoch

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արագածոտնի մարզի բնակիչը, ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու օրինական հիմքերի բացակայության պայմաններում, այլ անձի մոտ առկա հիվանդության ախտորոշումն օգտագործելու եղանակով, խուսափել է 2021 թվականի ձմեռային զորակոչից, ճանաչվել է ծառայությանը ոչ պիտանի և հաշվառվել պահեստազորում:

Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ 2003 թվականին ծնված Ս.Մ.-ն 2021 թվականի դեկտեմբերին, Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արագածոտնի մարզի տարածքային ստորաբաժանում (այսուհետ՝ ՊՆ տարածքային ստորաբաժանում) է ներկայացրել իբրև իր մոտ ախտորոշված՝ Կառավարության որոշմամբ հաստատված ցանկում ներառված հիվանդության մասին տեղեկանք (քրեական վարույթով պարզվել է, որ տեղեկանքը վերաբերել է կեղծ անձնագրով բժշկական հաստատություն դիմած այլ անձի): Փաստաթղթում նշված հիվանդության իսկությունը ստուգելու նպատակով՝ ՊՆ տարածքային ստորաբաժանման զորակոչային բժշկական հանձնաժողովի բժիշկ-մասնագետը Ս.Մ.-ին ուղեգրել է նույն բժշկական կենտրոն՝ բժշկական հետազոտության, որտեղ Ս.Մ.-ի փոխարեն կրկին կեղծ անձնագրով նմուշ է հանձնել վերոնշյալ անձը: Ստանալով հիվանդության առկայության մասին հաստատումը՝ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի՝ 2022 թվականի հունվարի 27-ի եզրակացությամբ՝ Ս.Մ.-ն ճանաչվել է ժամկետային զինվորական ծառայությանը ոչ պիտանի և հաշվառվել պահեստազորում:

Ս.Մ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելը):

Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 18-ին հաստատել է Ս.Մ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031