Կառավարության այսօրվա նիստում Դավիթ Առուշանյանը նշանակվեց Շիրակի մարզպետ։ «Շնորհավորում ենք, հաջողություններ ենք մաղթում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Առուշանյանն իր խոսքում նշեց․ «Ինձ համար մեծ պատասխանատվություն ու պատիվ է հայրենի մարզի կառավարումը ստանձնելը։ Եվ վստահ եմ՝ մեր բոլորի ջանքերով հաջողելու ենք»։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Գյումրիում տեղի ունեցած իրադարձությունները ճգնաժամային ու ցավալի էին։ «Բայց կարծում եմ՝ մենք ժողովրդավարության եւս մի կարեւոր ինստիտուտ ենք ներդնում ՀՀ-ում։ Խոսքը նախնական ընտրությունների կամ քվեարկության ինստիտուտն է, որը, կարծում եմ, չափազանց կարեւոր է։ Կառավարող ՔՊ կուսակցությունում առաջին փորձից հետո տրամադրվածությունն այն է, որ մենք մեր հետագա գործունեության ընթացքում նախնական քվեարկության ինստիտուտն ավելի կամրապնդենք ու կկիրառենք»,- նշեց նա։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ