Եթե որոշ սպասումներ կային, թե ՄԱԿ-ի կլիմայական համաժողովին ընդառաջ հնարավոր է Ադրբեջանի վրա գերիների հարցով ուժեղ ճնշում գործադրվի, դրանք էլ չիրականացան։ Դեռ մի կողմ թողնենք միջազգային հանրության պահվածքը, մոտեցումները, ի մասնավորի՝ երկակի ստանդարտների կիրառումը:
Իսկ ի՞նչ են անուն ՀՀ իշխանությունները: Նրանք ամեն կերպ խուսափում են գերիների հարցի բարձրացումից՝ շարունակելով հավաստիացնել, թե իբր շարունակում են աշխատել այդ ուղղությամբ։ Բայց իրականում Ադրբեջանի ջրաղացին են ջուր լցնում։ Ու Փաշինյանն էլ իր իշխանության պահվածքն արդարացնում է՝ անտեղի համեմատություն անելով, թե Վիետնամական պատերազմից բավական ուշ են վերադարձվել ամերիկացի գերիները։ ՀՀ իշխանությունները քար լռություն են պահպանում նույնիսկ այն ժամանակ, երբ լուրջ մտահոգություններ են բարձրացվում գերի վերցված անձանց պահման պայմանների վերաբերյալ: Տարբեր աղբյուրներից, այդ թվում՝ իրավապաշտպան կազմակերպություններից հաղորդագրություններ են ստացվում գերիների նկատմամբ վատ վերաբերմունքի, խոշտանգումների և արդար դատաքննության երաշխիքների մերժման մասին։ Այս դեպքում ինչպե՞ս կարելի է շատ մեծ ակնկալիքներ ունենալ, որ միջազգային հանրությունը կբարձրացնի Հայաստանի շահերը շոշափող թեման, եթե Հայաստանն ինքն այդ հարցը միջազգային հարթակներում չի բարձրացնում ու լռություն է պահպանում։
Ավելին, նշյալ կլիմայական համաժողովից հետո Ադրբեջանն ավելի է ոգևորվել։ Դրա վկայությունն է նաև այն, որ նոր մեղադրանքներ են ավելացվում գերիների նկատմամբ, որպեսզի նրանց ցմահ ազատազրկման դատապարտեն։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Հայաստանի պատկան մարմիններին հրավիրում է համագործակցել Արցախի՝ Բաքվում կալանքի տակ գտնվող ռազմաքաղաքական ղեկավարների դեմ քրեական գործի շրջանակներում։ Սա արդեն չափազանց վտանգավոր ու մութ ակնարկ է: Հետաքրքիր է՝ ի՞նչ արձագանք է լինելու Հայաստանի իշխանությունների կողմից, «համագործակցելո՞ւ» են, թե՞ արդեն «համագործակցում» են:
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Նարե Պետրոսյանի
Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։